https://arm.sputniknews.ru/20220608/irany-kanjati-magate-i-bvolvor-tesakhciknery-mijukajin-objektnerum-43078918.html
Իրանը կանջատի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները միջուկային օբյեկտներում
Իրանը կանջատի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները միջուկային օբյեկտներում
Sputnik Արմենիա
Գործակալության հսկման տեսախցիկների շուրջ 80 տոկոսը ենթակա են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։ 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T23:59+0400
2022-06-08T23:59+0400
2022-06-08T23:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_0:72:1601:972_1920x0_80_0_0_5e44bcbf7f9b0b514a51b5d79fdb462b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանը որոշում է ընդունել միջուկային օբյեկտների տարածքում ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բոլոր այն տեսախցիկներն անջատելու մասին, որոնց տեղակայումը դուրս է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներից: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Դրա հետ մեկտեղ Քամալվանդին նշել է, որ գործակալության հսկման տեսախցիկների մոտ 80 տոկոսը ենթակա է այդ պայմանագրի գործողությանը: «Թեհրանը շարունակում է պահպանել այդ պայմանագիրը»,—եզրափակել է նա:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն օգտագործել է ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի փաստաթղթերը՝ միջուկային զենքի ստեղծման աշխատանքները թաքցնելու համար: Նշվում է, որ Իրանը գործակալության հաշվետվություններին հասանելիություն է ստացել գրեթե 20 տարի առաջ, երբ դրանք փոխանցվել են իրանցի պաշտոնյաներին: Փաստաթղթերը և դրանց ուղեկցող պարսկերեն գրառումները թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է Թեհրանը տեղեկատվությունն օգտագործել ռազմական միջուկային ծրագրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_104:0:1495:1043_1920x0_80_0_0_9a88462904a2d38630c5ea81ae5db033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ
Իրանը կանջատի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները միջուկային օբյեկտներում
Գործակալության հսկման տեսախցիկների շուրջ 80 տոկոսը ենթակա են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանը որոշում է ընդունել միջուկային օբյեկտների տարածքում ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բոլոր այն տեսախցիկներն անջատելու մասին, որոնց տեղակայումը դուրս է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներից: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Որոշում է ընդունվել, որ մենք կդադարեցնենք մեր համագործակցության մի մասը, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս էր և մեր բարի կամքն էր, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկներով տեղեկատվության ձայնագրումը»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ Քամալվանդին նշել է, որ գործակալության հսկման տեսախցիկների մոտ 80 տոկոսը ենթակա է այդ պայմանագրի գործողությանը: «Թեհրանը շարունակում է պահպանել այդ պայմանագիրը»,—եզրափակել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն օգտագործել է ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի փաստաթղթերը՝ միջուկային զենքի ստեղծման աշխատանքները թաքցնելու համար: Նշվում է, որ Իրանը գործակալության հաշվետվություններին հասանելիություն է ստացել գրեթե 20 տարի առաջ, երբ դրանք փոխանցվել են իրանցի պաշտոնյաներին: Փաստաթղթերը և դրանց ուղեկցող պարսկերեն գրառումները թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է Թեհրանը տեղեկատվությունն օգտագործել ռազմական միջուկային ծրագրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։