00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է ավարտվելու ռուս-ուկրաինական հակամարտությունը. հակասական կանխատեսումներ

© Sputnik / Алексей КуденкоԿադր՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից
Կադր՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Կադր՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է գուշակել, թե ինչով է ավարտվելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը շարունակվում է արդեն 100 օրից ավելի։
Որոշ արևմտյան առաջատար լրատվամիջոցներ անհավանական թվացող կանխատեսումներ են անում։ Օրինակ, «Վաշինգտոն փոստի» մեկնաբանը չի բացառում, որ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կարող է կիրառվել կորեական տարբերակը, այսինքն, Ուկրաինան բաժանվի երկու պետությունների։
Հասկանալի է, որ Կիևում նման սցենարը իսպառ բացառում են, բայց Ուկրաինայի իշխանությունների համար ամենաանհանգստացնողը երևի թե ՍիԷնԷՆ-ի տեղեկություններն են այն մասին, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը այժմ քննարկում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավոր ուղիները՝ առանց Կիևի մասնակցության։ Այսինքն, Վլադիմիր Զելենսկուն չեն էլ տեղեկացնում քննարկումների մանրամասների մասին։ ​
Ինչպես է ավարտվելու ռուս-ուկրաինական հակամարտությունը. հակասական կանխատեսումներ
Իհարկե, նույնիսկ արևմտյան ամենահեղինակավոր լրատվամիջոցների հաղորդածը կարելի է ոչ հավաստի համարել, բայց պարզ է, որ վերլուծական կենտրոնները վաղուց արդեն փորձում են կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, կենտրոնանալով սկզբունքային հարցի վրա՝ ինչպե′ս են կողմերը պատկերացնում իրենց հաղթանակը և ինչով կբավարարվեին։ Եկեք դիտարկենք հնարավոր սցենարները։
Թիվ մեկ տարբերակ։ Անցած 100 օրերը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունները կարող են բավական երկար տևել՝ ամիսներ և նույնիսկ տարիներ։ Ինչպես փաստում են ռազմագետները, արդեն ձևավորվում է ճակատային գիծը, իսկ դա միայն մի բան է նշանակում՝ ռազմական գործողությունները դիրքային են դառնում։ ԲիԲիՍի-ն մեջբերում է ավստրալացի պաշտոնաթող գեներալ Միկ Ռայանի կարծիքը. «Կողմերից որևէ մեկը չի ապացուցել վճռորոշ ռազմավարական հարված հասցնելու իր ունակությունը, այդ պատճառով էլ կարճաժամկետ հեռանկարում չեմ տեսնում որևէ մեկի կատարյալ հաղթանակի հնարավորություն»։
Երկրորդ տարբերակը՝ Մոսկվան հայտարարում է անժամկետ զինադադար։ Դրանից հետո կարելի կլինի ասել, որ հատուկ գործողությունները Ուկրաինայում հասել են իրենց նպատակին՝ Դոնբասի ռուսալեզու բնակիչները հուսալիորեն պաշտպանված են, իսկ Ղրիմը միացած է Ռուսաստանին ցամաքային միջանցքով։ Չաթեմ հաուս Թագավորական ինստիտուտի փորձագետ Կիր Ջայլսը կարծիք է հայտնում. «Այս տարբերակը Մոսկվան կարող է կիրառել ցանկացած պահի, մանավանդ, որ Եվրոպան էլ ինչ-որ չափով պատրաստ է համոզել Ուկրաինային հրաժարվել որոշ տարածքներից խաղաղության դիմաց»։ Սա, իհարկե, բրիտանացի մասնագետի սուբյեկտիվ կարծիքն է։
Այնինչ, բազմաթիվ վերլուծաբաններ արձանագրում են, որ այս տարբերակին խիստ ընդդիմանում են Ամերիկան, Բրիտանիան և Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը, որոնք գտնում են, որ Ռուսաստանի գործողությունները պետք է ձախողվեն՝ հանուն Ուկրաինայի և ողջ միջազգային հանրության շահերի։
Հաջորդ տարբերակը փակուղային իրավիճակն է, երբ երկու կողմերն էլ գիտակցում են, որ անիմաստ է շարունակել ռազմական գործողությունները, որովհետև կորուստներն անդառնալի են, ռեսուրսները սպառվում են, մարդիկ հոգնել են, իսկ հաղթանակը չի երևում։ Այդ դեպքում միգուցե Կիևում էլ կհասկանան, որ Արևմուտքը պատրաստ չէ հավերժ ներքաշված լինել այնպիսի գործընթացների մեջ, որոնք միայն տնտեսական ու ֆինանսական դժվարություններ են բերում հասարակ քաղաքացիներին՝ ամեն ինչ կտրուկ թանկանում է, վառելիքը սպառվում է, կենսամակարդակը նվազում։ Միգուցե այդ ամենը ի վերջո կստիպի ուկրաինացիներին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Եվ վերջապես՝ երկու, այսպես ասած, հաղթական սցենարները։ «Ուկրաինան միանշանակ հաղթելու է այս պատերազմում»,- օրերս հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին հոլանդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Մնում է գուշակել, թե որքան է նրա այս պնդումն իրատեսական։ Վերլուծաբանները մի շարք կոնկրետ հարցադրումներ են անում։ Արդյոք Ուկրաինան կարո՞ղ է գոնե հաղթանակին նմանվող մի հաջողության հասնել։ Կարո՞ղ է արդյոք ստիպել ռուսներին հետ քաշել իրենց ուժերը մինչև այն սահմանները, որտեղ նրանք գտնվում էին փետրվարի 24-ից առաջ, ու դեռ ավելին՝ 8 տարի առաջ կորցրած տարածքները հետ բերել։ Չէ՞ որ դրա համար կպահանջվի վերակառուցել պաշտպանական բանակը և դարձնել այն հարձակողական։
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Ուզո՞ւմ ենք ճշմարտությունն իմանալ 44-օրյա պատերազմի մասին՝ գուցե 100 տարի անց էլ չիմանանք
Եվ վերջին սցենարը՝ Ռուսաստանը հաղթում է։ Դրա համար Դոնբասում գործողություններն ավարտելուց հետո Մոսկվան ազատված զորքերն ուղղում է դեպի այլ տարածքներ, միգուցե նույնիսկ դեպի Կիև։ Այժմ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը հավանություն է տալիս իշխանությունների գործունեությանը։ Բայց մարդկային կորուստներն ամեն օր ավելանում են։ Ինքը՝ Զելենսկին է խոստովանել. հիմա ամեն օր զոհվում է մոտ 100 ուկրաինացի զինվորական, 500-ը վիրավորվում է։ Եվ ուկրաինական հանրությունը կարող է հետզհետե պառակտվել՝ ոմանք կողմ կլինեն, որ ռազմական գործողությունները անպայման շարունակվեն, բայց ոմանք էլ կպահանջեն՝ բավակա′ն է, հրադադա′ր կնքեք և թույլ տվեք ժողովրդին վերադառնալ բնականոն կյանքի։
Համաձայնե′ք, այժմ՝ պատերազմը սկսվելուց ավելի քան 100 օր անց, չափազանց դժվար է գուշակել, թե այս հինգ սցենարներից որ մեկը կաշխատի։ Ու նաև միշտ պիտի հաշվի առնենք՝ նման պայմաններում հաճախ իրականություն են դառնում այնպիսի սցենարներ, որոնք չէին կանխատեսել նույնիսկ ամենափորձառու վերլուծաբանները։ Հիշենք մեր 44-օրյա պատերազմը։
Լրահոս
0