https://arm.sputniknews.ru/20220608/hb-n-veranajel-e-hh-tntesakan-kankhatesumy-ashkharhi-vitshaky-hamematvum-e-1970-akanneri-het-43059821.html
ՀԲ-ն վերանայել է ՀՀ տնտեսական կանխատեսումը. աշխարհի վիճակը համեմատվում է 1970-ականների հետ
ՀԲ-ն վերանայել է ՀՀ տնտեսական կանխատեսումը. աշխարհի վիճակը համեմատվում է 1970-ականների հետ
Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի ու ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ՀԲ-ի հաշվարկով զարգացող տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն այս տարի շուրջ... 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T17:10+0400
2022-06-08T17:10+0400
2022-06-08T17:29+0400
համաշխարհային բանկ (հբ)
հայաստան
աշխարհ
տնտեսություն
ճգնաժամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39685209_0:463:1200:1138_1920x0_80_0_0_73dc19f3177a7f6c30de8572be0ba79e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական կանխատեսումը` այն նվազեցնելով 3 տոկոսով։Արդյունքում, ըստ ՀԲ-ի` 2022թ-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 3,5% , 2023-ին` 4,6%:Նոր կանխատեսումը ներկայացված է ՀԲ-ի` «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2022թ-ի հունիսյան զեկույցում։Նույն չափով ՀԲ-ը նվազեցրել է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը։Կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ՀԲ-ի հաշվարկով զարգացող տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն այս տարի շուրջ 5%-ով ավելի ցածր կլինեն, քան նախահամաճարակային 2019 թ-ին։Հետաքրքրական է, որ համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը ՀԲ մասնագետները համեմատում են 1970-ականների հետ` ֆինանսատնտեսական համաշխարհային շուկաներում ու հատկապես զարգացող տնտեսություններում նոր ճգնաժամեր կանխատեսելով։Զեկույցում նշվում է, որ էներգակիրների գների աճը կհանգեցնի իրական եկամուտների նվազման, արտադրության ավելի բարձր ծախսերի, վարկավորման պայմանների խստացման, հատկապես` վառելիք ներկրող երկրներում:Արդյունքում` զարգացած տնտեսություններում այս տարի կանխատեսվում է 2,6% աճ` 2021-ի 5,1%-ի փոխարեն։Ուկրաինական իրադարձությունների տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀԲ-ը համաշխարհային տնտեսությանն առաջարկում է գլոբալ գործողություններ իրականացնել նավթի և պարենամթերքի գների աճի հարվածը մեղմելու, պարտքերի մարումը արագացնելու և ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընդլայնման համար:Վոլոդինը նշել է աշխարհում սպասվող ճգնաժամերի գլխավոր մեղավորներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39685209_0:350:1200:1250_1920x0_80_0_0_175550e43b1e728de509500a17fbc53e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաշխարհային բանկ (հբ), հայաստան, աշխարհ, տնտեսություն, ճգնաժամ
համաշխարհային բանկ (հբ), հայաստան, աշխարհ, տնտեսություն, ճգնաժամ
ՀԲ-ն վերանայել է ՀՀ տնտեսական կանխատեսումը. աշխարհի վիճակը համեմատվում է 1970-ականների հետ
17:10 08.06.2022 (Թարմացված է: 17:29 08.06.2022) Կորոնավիրուսի համավարակի ու ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ՀԲ-ի հաշվարկով զարգացող տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն այս տարի շուրջ 5%-ով ավելի ցածր կլինեն, քան նախահամաճարակային 2019թ-ին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական կանխատեսումը` այն նվազեցնելով 3 տոկոսով։
Արդյունքում, ըստ ՀԲ-ի` 2022թ-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 3,5% , 2023-ին` 4,6%:
Նոր կանխատեսումը ներկայացված է ՀԲ-ի` «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2022թ-ի հունիսյան զեկույցում։
Նույն չափով ՀԲ-ը նվազեցրել է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը։
Իսկ համաշխարհային տնտեսության համար ՀԲ-ի մասնագետները կտրուկ անկում են կանխատեսում` 2021-ին գրանցված 5,7%-ի փոխարեն, 2022թ-ին տնտեսական աճը, ըստ կանխատեսման, կկազմի ընդամենը 2,9%:
Կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ՀԲ-ի հաշվարկով զարգացող տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն այս տարի շուրջ 5%-ով ավելի ցածր կլինեն, քան նախահամաճարակային 2019 թ-ին։
Հետաքրքրական է, որ համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը ՀԲ մասնագետները համեմատում են 1970-ականների հետ` ֆինանսատնտեսական համաշխարհային շուկաներում ու հատկապես զարգացող տնտեսություններում նոր ճգնաժամեր կանխատեսելով։
Զեկույցում նշվում է, որ էներգակիրների գների աճը կհանգեցնի իրական եկամուտների նվազման, արտադրության ավելի բարձր ծախսերի, վարկավորման պայմանների խստացման, հատկապես` վառելիք ներկրող երկրներում:
Արդյունքում` զարգացած տնտեսություններում այս տարի կանխատեսվում է 2,6% աճ` 2021-ի 5,1%-ի փոխարեն։
Ուկրաինական իրադարձությունների տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀԲ-ը համաշխարհային տնտեսությանն առաջարկում է գլոբալ գործողություններ իրականացնել նավթի և պարենամթերքի գների աճի հարվածը մեղմելու, պարտքերի մարումը արագացնելու և ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընդլայնման համար: