https://arm.sputniknews.ru/20220608/haj-usanvogh-bzhishknerin-hravirum-en-arkhangelskum-svovvorelu-43077780.html
Հայ ուսանող-բժիշկներին հրավիրում են Արխանգելսկում սովորելու
Հայ ուսանող-բժիշկներին հրավիրում են Արխանգելսկում սովորելու
Sputnik Արմենիա
Արխանգելսկի մարզի ներկայացուցիչները շեշտել են քույր-քաղաք Ջերմուկի, ինչպես նաև Հայաստանի այլ տարածաշրջանների և ձեռնարկությունների հետ կապերն ամրապնդելու... 08.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-08T22:05+0400
2022-06-08T22:05+0400
2022-06-08T22:05+0400
հայաստան
ռուսաստան
ջերմուկ
արխանգելսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1266/92/12669265_0:256:2731:1792_1920x0_80_0_0_6602e927f6242a60d4952c9a82c99f5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՌԴ պետական ծրագրով ուսուցում անցնող հայ ուսանողները կարող են սովորել նաև Արխանգելսկի բուհերում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Արխանգելսկի մարզից ժամանած պատվիրակության (մարզպետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ) հետ հանդիպման ժամանակ։Բերյանևը հիշեցրել է, որ ՌԴ «Կրթության զարգացում» պետական ծրագրով հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստանում անվճար սովորել Ռուսաստանի առաջատար բուհերում: Ընդ որում, բժշկական ուղղության պահանջարկը ամենաբարձրերից մեկն է. ցանկացողների թիվը գերազանցում է քվոտան, ընդգծել է նա:Մարզի տնտեսական զարգացման, արդյունաբերության և գիտության նախարար Վիկտոր Իկոննիկովն իր հերթին նշել է, որ տեղի վարչակազմը շահագրգռված է Արխանգելսկի և հայկական շրջանների միջև կապերի զարգացմամբ:Նշենք, որ Արխանգելսկը և հայկական Ջերմուկը քույր-քաղաքներ են։ Վահե Պետրոսյանը, որը նախկինում ղեկավարում էր «Աերոպորտ Արխանգելսկ» ընկերությունը, ուսումնասիրել է դեպի Ջերմուկ առողջարանային չվերթներ կազմակերպելու հնարավորությունները:
ջերմուկ
արխանգելսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1266/92/12669265_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f32f311b543fe4ba18c18325e2e17224.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ջերմուկ, արխանգելսկ
հայաստան, ռուսաստան, ջերմուկ, արխանգելսկ
Հայ ուսանող-բժիշկներին հրավիրում են Արխանգելսկում սովորելու
Արխանգելսկի մարզի ներկայացուցիչները շեշտել են քույր-քաղաք Ջերմուկի, ինչպես նաև Հայաստանի այլ տարածաշրջանների և ձեռնարկությունների հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՌԴ պետական ծրագրով ուսուցում անցնող հայ ուսանողները կարող են սովորել նաև Արխանգելսկի բուհերում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Արխանգելսկի մարզից ժամանած պատվիրակության (մարզպետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ) հետ հանդիպման ժամանակ։
Բերյանևը հիշեցրել է, որ ՌԴ «Կրթության զարգացում» պետական ծրագրով հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստանում անվճար սովորել Ռուսաստանի առաջատար բուհերում: Ընդ որում, բժշկական ուղղության պահանջարկը ամենաբարձրերից մեկն է. ցանկացողների թիվը գերազանցում է քվոտան, ընդգծել է նա:
Փոխմարզպետ Վահե Պետրոսյանը պատմել է մարզի ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Սևմաշ» համալիրի մասին, որը տեղակայված է Սևերոդվինսկում և լայնորեն հայտնի է սուզանավերի թողարկմամբ:
Մարզի տնտեսական զարգացման, արդյունաբերության և գիտության նախարար Վիկտոր Իկոննիկովն իր հերթին նշել է, որ տեղի վարչակազմը շահագրգռված է Արխանգելսկի և հայկական շրջանների միջև կապերի զարգացմամբ:
Նշենք, որ Արխանգելսկը և հայկական Ջերմուկը քույր-քաղաքներ են։ Վահե Պետրոսյանը, որը նախկինում ղեկավարում էր «Աերոպորտ Արխանգելսկ» ընկերությունը, ուսումնասիրել է դեպի Ջերմուկ առողջարանային չվերթներ կազմակերպելու հնարավորությունները: