00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել Փաշինյանի հրամանով. ընդդիմադիր խմբակցություններ

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններն ու ցուցարարները Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, հունիսի 3
Ոստիկաններն ու ցուցարարները Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, հունիսի 3 - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Ոստիկաններն ու ցուցարարները Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, հունիսի 3
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ հասարակական կարգը պահպանող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` նշելով, որ հունիսի 3-ին ոստիկանության դրսևորված բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանով։
«Արձանագրում ենք, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերը ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ են կիրառել, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն իրականացվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման պատճառով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև ժամկետանց են եղել։
Ընդդիմադիր խմբակցություններն ընդգծել են, որ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։
«Հարկ է նշել նաև, որ ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրել է նաև գործող ՄԻՊ–ը։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական»,– նշել են ընդդիմադիրները։
Նրանք ընդգծել են նաև այն փաստը, որ ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Կառավարական ամառանոցների և ԵՄ գրասենյակի հարակից հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։
«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»,– եզրափակել են ընդդիմադիրները։
Նշենք, որ հունիսի 6-ին ԵՄ գրասենյակի դիմաց նույնաբովանդակ հայտարարություն էր ներկայացրել «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0