00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ընտրողական վերաբերմունք չկա». ՀՀ հյուպատոսը` Վրաստանում արգելափակված բեռնատարների մասին

© Photo : official site of the MTCIT of RAՎերին Լարս
Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Բաժանորդագրվել
Հայկական բեռնատարները շարունակում են մնալ Վրաստանի տարածքում` սպասելով վրաց-ռուսական սահմանը հատելու իրենց հերթին։ Հայկական կողմը չի բացառում, որ կարող են նոր խցանումներ առաջանալ, քանի որ 1 շաբաթից մեկնարկում է արագ փչացող մթերքների` միրգ-բանջարեղենի արտահանման սեզոնը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան մեկնող շուրջ 500 տրանսպորտային միջոց արգելափակված են մնացել Վրաստանի տարածքի տարբեր հատվածներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ հյուպատոս Արեն Առաքելյանը։
Մայիսից սկսած` մի քանի հազար բեռնատար արգելափակված են մնացել Վրաստանի տարածքում` սպասելով Ռուսաստան անցնելու իր հերթին։ Դրանցից մոտ 1200–ը հայկական են։ Մի շարք բանակցություններից հետո դրանց թիվը կրճատվեց մի քանի հարյուրով։

«Հունիսի 7-ի ժամը 11:00–ի դրությամբ` Վրաստանի տարածքում շարունակում են բեռնատարներ մնալ. 280-ը` Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին, 70-ը` Խաշուրի ուղղությամբ, ևս 150-ին վրացական կողմը գիշերը թույլ է տվել մոտենալ Ռուսաստանի սահմանին»,- ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` հայկական ևս 150 բեռնատար, որոնք կուտակվել են Վերին Լարսի ուղղությամբ, Խաշուրի շրջանում են։ Ներկա պահին հայկական բեռնատարները 7-8% են կազմում (այնտեղ նաև Ղազախստանից, Ղրղզստանից և այլ երկրներից բեռներ կան)։ Այդպիսով` Վրաստանի տարածքում Բավրայի անցակետից մուտք գործած տրանսպորտային միջոցներից 70–ը հայկական բեռնատարներն են։ Առաքելյանը նշեց, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջոցների փուլային բացթողման վերաբերյալ։ Հյուպատոսը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե, իբր, վրացական կողմը թուրքական բեռնատարներին թույլ է տալիս արտահերթ հատել սահմանը։
Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը
Նա պարզաբանեց, որ թուրքական բեռնատարները Լարս չեն գնում. նրանք Թուրքիա են վերադառնում Թբիլիսին շրջանցող ճանապարհով։ Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական բեռնատարներին։

«Վստահեցնում եմ, որ ընտրողական վերաբերմունք հայկական բեռնատարների նկատմամբ չկա»,- ասաց Առաքելյանը։

Նա չի բացառում նոր խցանումների առաջացումը, քանի որ մեկ շաբաթից մեկնարկելու է արագ փչացող մթերքների` միրգ-բանջարեղենի արտահանման սեզոնը։ Այժմ այդ հարցը լուծում է ստանում։
Նա դարձյալ նշեց, որ «Կազբեկ» անցակետի աշխատակիցներն օրական կարող են բաց թողնել մոտ 700-800 մեքենա, ամեն ինչ կախված է Վերին Լարսի թողունակությունից։ Այն ծանրաբեռնված է բեռնատարների, այդ թվում` Թուրքիայից և Ադրբեջանից եկող բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև մարդատար մեքենաների մասով մաքսակետը հատելու արգելքը չեղարկելու պատճառով։
Առաքելյանը նշեց նաև, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող հայկական բեռնատարների հետ կապված խնդիրներ չեն առաջանում։
Միևնույն ժամանակ, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ նախորդ տարի Վերին Լարսի ուղղությամբ ՌԴ տարածքում հայկական բեռնատարների կուտակումների պատճառով խնդիրներ էին առաջացել պարենային անվտանգության հետ կապված. Հայաստան եկող բեռների մի մասը ստիպված ոչնչացվել էր։
Լաստանավ` Լարսի փոխարեն. կառավարությունն առաջարկում է հեշտացնել բեռնափոխադրողների կյանքը
Դանիելյանը նշեց, որ պետական սահմանային վերահսկողության շրջանակում ուսումնասիրվում են բեռնատարներում բեռների պահման պայմանները, ինչպես նաև մթերքների պիտանելիության ժամկետները։ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքը սահմանում է, թե որ դեպքերում է արգելվում ապրանքը երկիր ներմուծելը։

Այսպես, օրինակ, եթե բեռնատարի մեջ մթերքների 2/3-ի պիտանելիության ժամկետը մինչև 30 օր է, իսկ մեքենան երկար ժամանակ կանգնած է մնացել, ապա հանրապետություն դրա ներմուծումն արգելվում է։

Ըստ Դանիելյանի` ներկա պահին որևէ ապրանքի ներմուծումը չեղարկելու դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ ներկայում մշակվում է առաջարկ, որի համաձայն` հայկական բեռնատարներին թույլ կտան Լարսով տարանցում կատարել, իսկ մաքսային ձևակերպումներն իրականացնել Չմի բնակավայրում գտնվող Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Վերին Լարսից 6 կմ հեռավորության վրա)։
Վերին Լարսում առկա խնդիրներն ավելի են սրվել. հայկական լաստանավը կգործի հունիսի 15-ից
Որպես մաքսային ձևակերպումների գոտի` կկիրառվի Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին, ինչը թույլ կտա, որ օրական 100-ով ավել հայկական բեռնատար անցնի։
Լրահոս
0