00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմությունն ընկավ իշխանության թակարդը. քաղաքագետը` ստեղծված իրավիճակի մասին

Ընդդիմադիր շարժումը հասել է մի կետի, որ եթե հանգուցալուծում չլինի, դժվար թե նոր քաղաքական գորընթացներ սկսվեն
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատքեստում ընդդիմության վերջին գործողություններին։
Ընդդիմադիր շարժումը հասել է մի կետի, որ եթե հանգուցալուծում չլինի, դժվար թե նոր քաղաքական գործընթացներ սկսվեն։ Նման կարծիք ունի քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Sputnik Արմենիայի եթերում նա ասում է, որ մյուս կողմից էլ սխալ կլինի ասել, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է։
Ընդգծում է` եթե ընդդիմությունը հաշվարկել էր հզոր պայքար ծավալել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի առթիվ և ստիպել իշխանությանը հրաժարական տալ, ապա դեռևս այս հրաժարականի պահը ոչ մի կերպ հնարավոր չի եղել մոտեցնել։

«Ներքաղաքական առումով ստեղծվել է անորոշ, վակուումային իրավիճակ, երբ իշխանությունը չի կարող ասել, թե ընդդիմադիր շարժումը մարել է, իսկ ընդդիմությունն էլ չի կարող ասել, որ լուրջ հաջողությունների է հասել, որովհետև առայժմ չի հաջողվել կրիտիկական զանգված հավաքել։ Ժամանակն անշուշտ աշխատում է իշխանության օգտին, որովհետև նրան հաջողվեց օգտագործել ընդդիմության կոպիտ սխալը»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետի կարծիքով` շարժումը պետք չէր սկսել հայ-ադրբեջանական պայմանագրի կնքումից առաջ, երբ հանրության համար պարզ չէ դրա բովանդակությունը, ինչպես նաև պարզ չէ, թե դեռ չգաղտնազերծված փաստաթղթով ինչ կերպ են լուծվելու առկա խնդիրները։ Ըստ Քեռյանի` իշխանությունը խորամանկորեն մանևրում է, դեռ չի բացահայտում որևէ փաստաթուղթ և տալիս է կցկտուր մեկնաբանություններ բանակցությունների մասին, որոնց վերաբերյալ Բաքվից հնչում են ոչ առարկայական արձագանքներ։
«Հանրության մոտ առաջացավ ընկճախտ վիճակ։ Եթե դուրս գալ փողոց, ապա ինչի համար, ինչի դեմ և հանուն ինչի։ Այդ տեսակետից բողոքական զանգվածի ծավալումը չհասավ պահանջվող չափերին։ Ընդդիմության հարցադրումներն ազգայնական պոպուլիզմի ժանրից են, ինչին խորամանկ իշխանությունը պատրաստ էր և կարողացավ դրանք չեզոքացնել»,- մանրամասնեց քաղաքագետը։
Քեռյանի խոսքով` ընդդիմությունն ընդվզում է, որովհետև կարծում է, թե գործող իշխանությունն ի զորու չէ գնալու բանակցությունների և հայանպաստ փաստաթղթեր կնքելու, ուստի նրա հրաժարականը միակ օրակարգային հարցն է, սակայն իշխանությանը հաջողվեց ընդդիմադիրների ընդվզումը ներկայացնել ոչ թե որպես պայքար ազգային շահերի, այլ իշխանափոխության համար։ Այսինքն` իշխանությանն ասպարեզից հեռացնելու կարգախոսով շարժում սկսած ընդդիմությունն ընկավ իշխանության թակարդը, որն իր հերթին պայքարը ներկայացրեց որպես նախկինների վերադարձի փորձ, և այդ շրջապտույտի մեջ հանրությունը հայտնվեց անորոշ վիճակում։
«Դիմադրություն» շարժումը ԵՄ դեսպանատան մոտ ներկայացրեց իր պահանջները
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրության» անդամները պայմանավորվել են Արցախի ընդդիմության հետ
Լրահոս
0