https://arm.sputniknews.ru/20220607/vk-i-glkhavvor-menejer-vladimir-gabrieljany-zvohvel-e-tsajr-hjusisium-42968584.html
VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում
VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ... 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T10:08+0400
2022-06-07T10:08+0400
2022-06-07T11:54+0400
դժբախտ պատահար
ծով
ամենագնաց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42968309_0:161:3071:1888_1920x0_80_0_0_f9e0ba531777f5011de990979e55ea90.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. VK-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է ողբերգական պատահարի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Առկա տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Գաբրիելյանը իր կնոջ՝ Ելենա Գաբրիելյանի և ևս երկու ծանոթի հետ երկու «Շերփ» ամենագնացով Սպիտակ ծովի ափով ընթանում էին դեպի Կանին Նոս հրվանդան (Նենեցկի շրջան): Երբ ճամփորդներն անցել են Շոյնա գյուղը՝ Մեծ Բուգրյանիցա գետի ափին, երկու ամենագնացներն էլ շրջվել են և գլորվել դեպի Սպիտակ ծով։Ելենա Գաբրիելյանն ու ամենագնացի վարորդներից մեկը՝ Սերգեյ Օլսևիչը կարողացել են ափ դուրս գալ։ Իսկ Վլադիմիր Գաբրիելյանին և նրա հետ նույն մեքենայում գտնվող Սերգեյ Մերզլյակովին ծովը քշել է։ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ գյուղի, որտեղ նրանց ապաստան է տվել տեղացի եղնիկապահը։2005 թվականից ի վեր Վլադիմիր Գաբրիելյանը Mail.ru Group-ի փոխնախագահն էր և տեխնիկական տնօրենը։ 2019 թվականին զբաղեցրել է VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի մարտի 31-ից VK-ի տնօրենների խորհրդի անդամ է։ Ուղևորությունը դեպի Սպիտակ ծով էքստրեմալ պայմաններում առաջին ուղևորությունը չէր գլխավոր մենեջերի համար։
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42968309_170:0:2901:2048_1920x0_80_0_0_7b951e8ed9719e48399b24992c0c54a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դժբախտ պատահար, ծով, ամենագնաց, ռուսաստան
դժբախտ պատահար, ծով, ամենագնաց, ռուսաստան
VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է Ծայր Հյուսիսիում
10:08 07.06.2022 (Թարմացված է: 11:54 07.06.2022) ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ գյուղի, որտեղ նրանց ապաստան է տվել տեղացի եղնիկապահը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. VK-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը զոհվել է ողբերգական պատահարի հետևանքով, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Առկա տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Գաբրիելյանը իր կնոջ՝ Ելենա Գաբրիելյանի և ևս երկու ծանոթի հետ երկու «Շերփ» ամենագնացով Սպիտակ ծովի ափով ընթանում էին դեպի Կանին Նոս հրվանդան (Նենեցկի շրջան): Երբ ճամփորդներն անցել են Շոյնա գյուղը՝ Մեծ Բուգրյանիցա գետի ափին, երկու ամենագնացներն էլ շրջվել են և գլորվել դեպի Սպիտակ ծով։
Ելենա Գաբրիելյանն ու ամենագնացի վարորդներից մեկը՝ Սերգեյ Օլսևիչը կարողացել են ափ դուրս գալ։ Իսկ Վլադիմիր Գաբրիելյանին և նրա հետ նույն մեքենայում գտնվող Սերգեյ Մերզլյակովին ծովը քշել է։
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դժբախտ դեպքից հետո VK-ի գլխավոր մենեջերի կինն ու նրա ուղեկիցը մոտ 25 կիլոմետր քայլել են ծովափով, մինչև հասել են մի ոչ մեծ գյուղի, որտեղ նրանց ապաստան է տվել տեղացի եղնիկապահը։
2005 թվականից ի վեր Վլադիմիր Գաբրիելյանը Mail.ru Group-ի փոխնախագահն էր և տեխնիկական տնօրենը։ 2019 թվականին զբաղեցրել է VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի մարտի 31-ից VK-ի տնօրենների խորհրդի անդամ է։ Ուղևորությունը դեպի Սպիտակ ծով էքստրեմալ պայմաններում առաջին ուղևորությունը չէր գլխավոր մենեջերի համար։