https://arm.sputniknews.ru/20220607/tiezerakan-tsarajutjunner-ev-ajl-temaner-handipel-en-hh-bta-nakharary-ev-rd-despany-42983005.html
Տիեզերական ծառայություններ և այլ թեմաներ. հանդիպել են ՀՀ ԲՏԱ նախարարը և ՌԴ դեսպանը
Տիեզերական ծառայություններ և այլ թեմաներ. հանդիպել են ՀՀ ԲՏԱ նախարարը և ՌԴ դեսպանը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին։ 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T14:16+0400
2022-06-07T14:16+0400
2022-06-07T14:29+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
ռոբերտ խաչատրյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/07/42982199_0:65:1280:785_1920x0_80_0_0_4f90f7e2341cad331ad671efa53f05db.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։Տեղեկացվում է, որ Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացման երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/07/42982199_74:0:1206:849_1920x0_80_0_0_41087291f1c4452302772df2dbb9f820.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Տիեզերական ծառայություններ և այլ թեմաներ. հանդիպել են ՀՀ ԲՏԱ նախարարը և ՌԴ դեսպանը
14:16 07.06.2022 (Թարմացված է: 14:29 07.06.2022) Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:
Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։
Տեղեկացվում է, որ Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։
Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։
Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացման երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: