https://arm.sputniknews.ru/20220607/stepanakertum-pushkinjan-paratvon-e-anckacvel-42973619.html
Ստեփանակերտում Պուշկինյան փառատոն է անցկացվել
Ստեփանակերտում Պուշկինյան փառատոն է անցկացվել
Sputnik Արմենիա
Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտներ ևս մասնակցել են փառատոնին։ 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T11:48+0400
2022-06-07T11:48+0400
2022-06-07T11:55+0400
ստեփանակերտ
արցախ
փառատոն
ալեքսանդր պուշկին
աշակերտ
հադրութ
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42972252_0:660:1240:1358_1920x0_80_0_0_1a5a42242427e376387c07d0da59ce6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արցախում առաջին անգամ Պուշկինյան փառատոն է անցկացվել: Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, միջոցառումը տեղի է ունեցել երեկ` հունիսի 6-ին, Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում։«Հունիսի 6-ը՝ Ա. Պուշկինի ծննդյան օրը, հռչակվել է որպես ռուսաց լեզվի միջազգային օր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն նշվում է որպես Պուշկինի օր: Որոշեցինք Արցախում օրը նշանավորել Պուշկինյան փառատոնով: Նպատակ ունենք այն դարձնել շարունակական»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը:Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հավելում է, որ կազմակերպիչների համար սկզբունքային էր Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտների մասնակցությունը փառատոնին: Նրանք, ինչպես նաև Ստեփանակերտի դպրոցականները Պուշկինի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններն են ներկայացրել։Փառատոնի բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացել են պատվոգրերի ու նվերների:Միջոցառմանը ներկա է եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Փառատոնի հատուկ հյուրերից էին ԵՊՀ դոցենտ Լիլիթ Զոլյանը և «Բարության ճանապարհ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:Պուշկինյան փառատոնը նախաձեռնել էր ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնինը` ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու ռուսական համայնքի աջակցությամբ:
ստեփանակերտ
հադրութ
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42972252_0:544:1240:1474_1920x0_80_0_0_85e147d34b6a6b0638a4d749b7a6f01c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, արցախ, փառատոն, ալեքսանդր պուշկին, աշակերտ, հադրութ, շուշի
ստեփանակերտ, արցախ, փառատոն, ալեքսանդր պուշկին, աշակերտ, հադրութ, շուշի
Ստեփանակերտում Պուշկինյան փառատոն է անցկացվել
11:48 07.06.2022 (Թարմացված է: 11:55 07.06.2022) Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտներ ևս մասնակցել են փառատոնին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արցախում առաջին անգամ Պուշկինյան փառատոն է անցկացվել: Ինչպես
հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, միջոցառումը տեղի է ունեցել երեկ` հունիսի 6-ին, Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում։
«Հունիսի 6-ը՝ Ա. Պուշկինի ծննդյան օրը, հռչակվել է որպես ռուսաց լեզվի միջազգային օր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն նշվում է որպես Պուշկինի օր: Որոշեցինք Արցախում օրը նշանավորել Պուշկինյան փառատոնով: Նպատակ ունենք այն դարձնել շարունակական»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հավելում է, որ կազմակերպիչների համար սկզբունքային էր Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտների մասնակցությունը փառատոնին: Նրանք, ինչպես նաև Ստեփանակերտի դպրոցականները Պուշկինի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններն են ներկայացրել։
Փառատոնի բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացել են պատվոգրերի ու նվերների:
Միջոցառմանը ներկա է եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Փառատոնի հատուկ հյուրերից էին ԵՊՀ դոցենտ Լիլիթ Զոլյանը և «Բարության ճանապարհ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:
Պուշկինյան փառատոնը նախաձեռնել էր ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնինը` ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու ռուսական համայնքի աջակցությամբ: