https://arm.sputniknews.ru/20220607/sejran-ohanjann-asel-e-te-inchu-azh-ynddimadirnery-chen-masnakcel-hapk-khv-khvorhrdi-nistin-43001103.html
Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչու ԱԺ ընդդիմադիրները չեն մասնակցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչու ԱԺ ընդդիմադիրները չեն մասնակցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Sputnik Արմենիա
Կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպելու ակնկալիք ունեն: 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T18:23+0400
2022-06-07T18:23+0400
2022-06-07T18:34+0400
սեյրան օհանյան
«պատիվ ունեմ» դաշինք
«հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով)
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293785_0:70:1600:971_1920x0_80_0_0_26c10224a9defc6fb64923329a08725f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել են ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է ընդդիմության բացակայությունը` նշելով, որ կարևորում են մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։Նա նշել է, որ կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ, հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիք ունեն: Այս պահին որևէ պատասխան կամ մերժում չեն ստացել:«Սակայն տարօրինակն այն է, որ այսօր, փորձելով ստվեր նետել մեր գործողություններին, իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»,- հիշեցրել է Սեյրան Օհանյանը:«Դիմադրության» անդամները պայմանավորվել են Արցախի ընդդիմության հետՀիշեցնենք` Երևանում հունիսի 6-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293785_180:0:1600:1065_1920x0_80_0_0_ff1cfe08d570f41c95508e32b7904cea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սեյրան օհանյան, «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սեյրան օհանյան, «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչու ԱԺ ընդդիմադիրները չեն մասնակցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
18:23 07.06.2022 (Թարմացված է: 18:34 07.06.2022) Կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպելու ակնկալիք ունեն:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել են ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը
ֆեյսբուքյան իր էջում բացատրել է ընդդիմության բացակայությունը` նշելով, որ կարևորում են մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։
«Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել»,- գրել է Օհանյանը:
Նա նշել է, որ կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ, հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիք ունեն: Այս պահին որևէ պատասխան կամ մերժում չեն ստացել:
«Սակայն տարօրինակն այն է, որ այսօր, փորձելով ստվեր նետել մեր գործողություններին, իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»,- հիշեցրել է Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք` Երևանում հունիսի 6-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: