https://arm.sputniknews.ru/20220607/pvokhadardz-ser-e-hajastanvov-vogeshnchvats-rus-nkarchuhin-ir-ktavnerum-gjumrin-e-patkerum-42940749.html
«Փոխադարձ սեր է». Հայաստանով ոգեշնչված ռուս նկարչուհին իր կտավներում Գյումրին է պատկերում
«Փոխադարձ սեր է». Հայաստանով ոգեշնչված ռուս նկարչուհին իր կտավներում Գյումրին է պատկերում
Sputnik Արմենիա
Հայաստան կատարած առաջին այցը «ստիպեց» այնպես սիրել այդ երկիրը, որ մոսկվաբնակ նկարչուհին վերադարձավ ընտանիքով, իսկ կարճ ժամանակ անց Գյումրիում բացեց իր... 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T08:55+0400
2022-06-07T08:55+0400
2022-06-07T10:41+0400
գյումրի
հայաստան
ռուս
նկարիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42870999_0:112:1600:1012_1920x0_80_0_0_b086520b16461ccdca6548cbb82f514f.jpg
Արմենուհի Մխոյան , Sputnik ԱրմենիաԴիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երկու ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ե՛վ առաջին, և՛ հաջորդ ու երկարաժամկետ այցերի ժամանակ այնքան ոգեշնչվեց Հայաստանի բնությամբ ու ճարտարապետությամբ, որ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Գյումրու Մերկուրովի տուն-թանգարանի նախամուտքում բացի «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։ «Առաջին անգամ համավարակի ժամանակ պատահական հայտնվեցի Հայաստանում. Դիլիջանի կողմերում էի: Լեռները, դաշտերը, բնությունը հրաշալի էին: Մի քանի եկեղեցի այցելեցինք: Այս անգամ մեծ հաճույքով եկա Հայաստան՝ արդեն իմանալով՝ ուր եմ գալիս»,- Sputnik Արմենիային պատմում է նկարչուհին։ Վիկտորյան բնությունից շատ՝ մարդկանց վերաբերմունքով է հիացած:Ասում է` Հայաստանի եղանակը միշտ համահունչ է իր տրամադրությանը, իսկ Գյումրին նախընտրել է որպես հանգիստ ու մատչելի քաղաք՝ մեծ քաղաքների համեմատ:Մինչ որդիները համակերպվում են նոր քաղաքին, մայրը փորձում է կտավին հանձնել այն գեղեցիկն ու հետաքրքիրը, ինչ տեսնում է մշակութային քաղաքում: «Գյումրիի ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- ասում է Վիկտորյան։Գյումրին նմանեցնելով եվրոպական փոքր քաղաքներին` այն նաև հակադրության քաղաք է համարում. գեղեցիկ` սրճարաններով լի կենտրոն, բայց զուգահեռ իրականության մեջ նաև` դեռ տնակներում ապրող մարդիկ։ «Հայաստանում ինձ այնքան լավ ընդունեցին, որ ես սիրեցի այս երկիրը: Մեր միջև փոխադարձ սեր է»,- ժպտում է Վիկտորյան` փորձելով ամբողջացնել դերասան Մհեր Մկրտչյանի նկարը:Նկարչուհին միայն Գյումրիի տեսարժան վայրերը չի պատկերում՝ նրա վրձնի տակ կենդանանում են նաև համեղ պոնչիկները, տնակները, ծառերը։ Ռուս նկարչուհին նկարում է նաև հայտնի հայերին. ուզում է գեղեցիկ շարք պատրաստել:Վիկտորյան ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրիին ու գյումրեցիներին:Երիտասարդ արվեստագետի մոտ մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ կան:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42870999_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8350f8d4cd394a2eeb600c835360aa94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հայաստան, ռուս, նկարիչ
գյումրի, հայաստան, ռուս, նկարիչ
«Փոխադարձ սեր է». Հայաստանով ոգեշնչված ռուս նկարչուհին իր կտավներում Գյումրին է պատկերում
08:55 07.06.2022 (Թարմացված է: 10:41 07.06.2022) Հայաստան կատարած առաջին այցը «ստիպեց» այնպես սիրել այդ երկիրը, որ մոսկվաբնակ նկարչուհին վերադարձավ ընտանիքով, իսկ կարճ ժամանակ անց Գյումրիում բացեց իր անհատական ցուցահանդեսը:
Արմենուհի Մխոյան , Sputnik Արմենիա
Դիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երկու ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ե՛վ առաջին, և՛ հաջորդ ու երկարաժամկետ այցերի ժամանակ այնքան ոգեշնչվեց Հայաստանի բնությամբ ու ճարտարապետությամբ, որ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Գյումրու Մերկուրովի տուն-թանգարանի նախամուտքում բացի «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։
«Առաջին անգամ համավարակի ժամանակ պատահական հայտնվեցի Հայաստանում. Դիլիջանի կողմերում էի: Լեռները, դաշտերը, բնությունը հրաշալի էին: Մի քանի եկեղեցի այցելեցինք: Այս անգամ մեծ հաճույքով եկա Հայաստան՝ արդեն իմանալով՝ ուր եմ գալիս»,-
Sputnik Արմենիային պատմում է նկարչուհին։ Վիկտորյան բնությունից շատ՝ մարդկանց վերաբերմունքով է հիացած:
Ասում է` Հայաստանի եղանակը միշտ համահունչ է իր տրամադրությանը, իսկ Գյումրին նախընտրել է որպես հանգիստ ու մատչելի քաղաք՝ մեծ քաղաքների համեմատ:
Մինչ որդիները համակերպվում են նոր քաղաքին, մայրը փորձում է կտավին հանձնել այն գեղեցիկն ու հետաքրքիրը, ինչ տեսնում է մշակութային քաղաքում: «Գյումրիի ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- ասում է Վիկտորյան։
Գյումրին նմանեցնելով եվրոպական փոքր քաղաքներին` այն նաև հակադրության քաղաք է համարում. գեղեցիկ` սրճարաններով լի կենտրոն, բայց զուգահեռ իրականության մեջ նաև` դեռ տնակներում ապրող մարդիկ։ «Հայաստանում ինձ այնքան լավ ընդունեցին, որ ես սիրեցի այս երկիրը: Մեր միջև փոխադարձ սեր է»,- ժպտում է Վիկտորյան` փորձելով ամբողջացնել դերասան Մհեր Մկրտչյանի նկարը:
Նկարչուհին միայն Գյումրիի տեսարժան վայրերը չի պատկերում՝ նրա վրձնի տակ կենդանանում են նաև համեղ պոնչիկները, տնակները, ծառերը։ Ռուս նկարչուհին նկարում է նաև հայտնի հայերին. ուզում է գեղեցիկ շարք պատրաստել:
Վիկտորյան ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրիին ու գյումրեցիներին:Երիտասարդ արվեստագետի մոտ մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ կան: