00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղը և Ալանդյան կղզիները. զուգահեռներ և տարբերություններ

© Photo : Unsplash / Ozan ÖztaskiranԱլանդյան կղզիներ
Ալանդյան կղզիներ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Ալանդյան կղզիներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երեսուն տարվա ընթացքում Արցախի հիմնախնդրի կարգավորման ամենատարբեր եղանակներ են քննարկվել, և դրանցից մեկը եղել է Ալանդյան կղզիների մոդելը։
Դրա մասին ժամանակին գրել է հայերիս լավ հայտնի ամերիկացի մասնագետ Փոլ Գոբլը, իսկ 2000-ականների կեսերին նույնիսկ կազմակերպվեց հայ և ադրբեջանցի լրագրողների այցելությունը Ալանդյան կղզիներ։ Մինսկի խումբն, իհարկե, այդպես էլ երբեք չներառեց Ալանդյան փորձը իր պաշտոնական առաջարկների ցանկում, բայց շատերը մինչև հիմա համոզված են, որ այն շատ լավ օրինակ կարող էր դառնալ Արցախի խնդիրը լուծելու համար։ Փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել։
Ալանդյան կղզիները արդեն մոտ 100 տարի Ֆինլանդիայի կազմում են, չնայած այնտեղի բնակիչների 95 տոկոսը շվեդներ են։ Լավ էլ ապրում են՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում է 36 հազար դոլար։ Համեմատեք մեր ընդամենը 5 հազարի հետ։ Ամեն տարի այստեղ գալիս է գրեթե 2,5 միլիոն զբոսաշրջիկ, այնինչ կղզիների ողջ բնակչությունը 30 հազարի էլ չի հասնում։ Վերջին լուրջ հանցագործությունը կատարվել է այստեղ ավելի քան 20 տարի առաջ՝ ամուսինը խանդի պատճառով սպանել է իր կնոջը։ Ալանդացի երիտասարդները իսկի բանակում չեն ծառայում, որովհետև կղզիները գտնվում են ապառազմականացված գոտում։
Լեռնային Ղարաբաղը և Ալանդյան կղզիները. զուգահեռներ և տարբերություններ
Եղե՞լ է արդյոք անհամաձայնություն Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև Ալանդյան կղզիների պատկանելության հարցում։ Իհարկե, եղել է, բայց մոտ հարյուր տարի առաջ. 1921 թվականին Ազգերի լիգան այնպիսի պայմաններ առաջարկեց կղզիներում ապրող շվեդներին, որոնց մասին անկախության ձգտող բազմաթիվ ազգեր մինչև հիմա կարող են միայն երազել։ Տեսեք։
Ալանդցիները սեփական խորհրդարան ունեն՝ Լագտինգ, որը, ի դեպ, Ֆինլանդիայի պառլամենտին չի ենթարկվում և որոշումներ է կայացնում բոլոր տեղական խնդիրների վերաբերյալ՝ տրանսպորտ, փոստային ծառայություն, կրթություն, մշակույթ, բնապահպանություն և այլն։ Այսպես ասած կենտրոնը, այսինքն` Հելսինկին, փաստորեն պատասխանատու է միայն արտաքին քաղաքականության, հարկերի, քրեական և քաղաքացիական իրավունքի և դատարանակազմության համար։
Բայց ամենազարմանալին՝ միակ պետական լեզուն Ալանդյան կղզիներում ոչ թե ֆիններենն է, այլ շվեդերենը։ Ավելին, գրագրությունը Հելսինկիի հետ նույնպես կատարվում է միայն շվեդերեն, այսինքն, ենթադրվում է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում նստած չինովնիկը անպայման շվեդերեն գիտի։ Դա հենց այդպես է, որովհետև Ֆինլանդիայի դպրոցներում հավասար հիմունքներով դասավանդում են թե՛ ֆիններեն, թե՛ շվեդերեն։ Իսկ երևի թե ամենաանսովորն այն է, որ Ալանդյան կղզիները ունեն սեփական քաղաքացիություն։ Դրա նպատակն այն է, որ հնարավորինս սահմանափակվի կղզիներում մշտապես ապրելու և սեփականություն ձեռք բերելու՝ օտարների իրավունքը։
Ելնելով մեր տարածաշրջանի փորձից, հիմա միանգամից հարց կտաք. «Բա ինչպե՞ս է Ֆինլանդիան համաձայնել այս ամենին»։ Ադրբեջանը լիներ, կասեր՝ ո′չ մի ինքնավարություն, Ալանդյան կղզիներ ընդհանրապես չկան ու կհարձակվեր։ Ուղղակի Ազգերի լիգան Ֆինլանդիային սպառնաց՝ եթե չհամաձայնեք Ալանդյան կղզիների ամենալայն ինքնավարությանը, պարզապես հանրաքվե կանցկացնենք այնտեղ, և պարզ չի՞, թե որ երկրին միանալու օգտին կարտահայտվեն ազգությամբ շվեդ քաղաքացիները։
Բայց Ֆինլանդիային բացի մտրակից, նաև քաղցրաբլիթ առաջարկվեց՝ Ալանդյան կղզիները միշտ կմնան ապառազմականացված, և ուրեմն զինված ընդհարումը շվեդների և ֆինների միջև բացառվում է։
Հայաստանում Ալանդյան փորձը թերահավատությամբ ընդունվեց, ինչպես նաև Էրիտրեայի, Արևելյան Թիմորի և Կոսովոյի նախադեպերը։ Այնինչ, Էրիտրեան, Արևելյան Թիմորը և Կոսովոն ի վերջո ինքնիշխան պետություններ դարձան, որոնց անկախությունը ճանաչել են տասնյակ երկրներ։ Իսկ մենք շարունակ պնդում ու պնդում ենք՝ Ղարաբաղյան խնդիրը չի կարելի որևէ այլ պրոբլեմի նմանեցնել։ Թե մեր այս անհասկանալի համառությունը ինչ հետևանքների հանգեցրեց, գիտենք բոլորս։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
ՀՀ իշխանությունները պատրաստ են խոսել ադրբեջանցիների հետ, ընդդիմության հետ` ոչ
Ադրբեջանում էլ երբեք չցանկացան լրջորեն քննարկել Ալանդյան կղզիների տարբերակը։ Այնինչ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական ազգային խորհրդի ղեկավար Արզու Աբդուլաևան մի ժամանակ փորձում էր համոզել իր հայրենակիցներին, որ Ալանդյան մոդելը շատ շահեկան է հենց Ադրբեջանի համար, որովհետև երկու չափազանց կարևոր խնդիր է լուծում։ Նախ, կնքվելու էր խաղաղության պայմանագիր, ինչը թույլ էր տալու Լեռնային Ղարաբաղը դարձնել Ադրբեջանի անբաժանելի մաս։ Եվ երկրորդ՝ Ալանդյան կղզիների օրինակով Ղարաբաղն էլ պիտի ապառազմականացվեր, այսինքն` այլևս ոչ մի վտանգ չէր ներկայացնելու Բաքվի համար։
Համաձայնե՛ք` Ալանդյան կղզիների փորձը ընդհանուր առմամբ կարելի էր ընդունել, բայց միայն մի դեպքում՝ եթե Արցախը գտնվեր Սկանդինավիայում։
Լրահոս
0