00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե նույնիսկ շուրջօրյա միտինգներ են, հեռարձակողները չպիտի միայն դա լուսաբանեն. ՀՌՀ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Հակոբյան
Տիգրան Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
Բաժանորդագրվել
Հեռարձակողների անունները ՀՌՀ նախագահը չցանկացավ բացահայտել, բայց նշեց, որ իրենք տեղեկացված են, նրանց հանդեպ նաև վարչական վարույթներ են հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի` օրեր առաջ արված գրառումը` երկու հեռուստաընկերությունների կողմից մրցութային պարտավորությունները խախտելու մասին, նախազգուշական նպատակ է ունեցել։ Հակոբյանն իր գրառման նպատակն այսպես ներկայացրեց այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում։
Հունիսի 3-ին ՀՌՀ նախագահը գրել էր` հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի:

«Այն հեռարձակողները, որոնք սկսեցին կոպտորեն խախտել եթերում էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս սեռական հայհոյանքը եթերում, որոնք ջարդում են հաղորդման ցանցը, մենք ստիպված ենք այս կամ այն կերպ զգուշացնել` մի՛ ձգտեք, որպեսզի ինչ-որ ձևով ձեր լիցենզիան կասեցվի։ Ես հստակ այդ երկու նախադասությամբ զգուշացրել էի, որ հեռարձակողները փորձեն պահպանել օրենքի պահանջներն ու նորմերը»,- ասաց Հակոբյանը։

Հեռարձակողների անունները ՀՌՀ նախագահը չցանկացավ բացահայտել, բայց նշեց, որ նրանք տեղեկացված են, նրանց հանդեպ նաև վարչական վարույթներ են հարուցվել։
Հակոբյանը նաև հայտնեց, որ հեռարձակողները մի քանի անգամ նախազգուշացնող նամակներ են ստացել ՀՌՀ–ից` հունվարին, մարտին ու ապրիլին։
Լրագրողների դիտարկմանը, թե հեռուստաընկերությունները լուսաբանում են երկրում իրականացվող շուրջօրյա բողոքի ակցիաները ու դրա համար ստիպված են շեղվել իրենց հաղորդման ցանցից, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Կանոններն ու պարտավորությունները նրա համար են, որ եթե նույնիսկ շուրջօրյա միտինգներ են, հեռուստաընկերությունները շուրջօրյա միտինգները չլուսաբանեն։ Ի վերջո, հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պարտավոր են լուսաբանել ՀՀ ամբողջ անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն»։
«Արմնյուզ» ՀԸ-ն զրկվել է հեռարձակման լիցենզիայից, «Արմնյուզ FM»–ը եթեր է վերադառնում. ՀՌՀ
Տիգրան Հակոբյանը հիշեցրեց, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունք ստանալու համար հեռուստաընկերությունները պարտավորվում են ապահովել բազմակարծություն, ընդ որում, ոչ միայն ՀՀ–ում, այլև ամբողջ աշխարհում։
Հիշեցնենք` հունիսի 3–ի գրառումից մի քանի օր անց ՀՌՀ–ն պարզաբանում տարածեց, որում նշված էր, որ հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։
Նշվում էր նաև, որ հեռուստասերիալի որոշ դրվագներ նսեմացնում և վարկաբեկում են համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։
Լրահոս
0