https://arm.sputniknews.ru/20220607/ete-ajspes-sharunakvi-usucichneri-qanaki-sghutjan-pattsharvov-vorvosh-ararkaner-chen-dasavandvi-42962129.html
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Sputnik Արմենիա
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 7-ին մեկնարկելիք միասնական քննություններին և հանրապետությունում... 07.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-07T00:11+0400
2022-06-07T00:11+0400
2022-06-07T00:11+0400
ռադիո
պոդկաստ
ուսուցիչ
դպրոց
աշխատավարձ
մասնագիտություն
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42960524_0:83:1600:983_1920x0_80_0_0_636b19001cc72eb7521b51653d2da653.jpg
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Sputnik Արմենիա
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Մեր կրթության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մի շարք մասնագիտություններ խժռում են ամբողջ տաղանդը, այսինքն` մաթեմատիկայից կամ ֆիզիկայից ուժեղ անձինք նախընտրում են ծրագրավորումը, եթե ուժեղ են քիմիայից և կենսաբանությունից, նախընտրում են բժկությունը, եթե ուժեղ են հումանիտար առարկաներից, նախընտրում են իրավագիտությունը, տեղի է ունենում տաղանդի շատ անհամաչափ բաշխում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանում ուսուցիչ դառնալու հիմնական մոտիվացիան փողը չլինիՆրա գնահատմամբ` սա շատ վտանգավոր միտում է, որովհետև այլ մասնագիտությունները նույնպես կարևոր են մեզ համար, և եթե դրանք թափուր մնան, մարդկային ներուժն այդտեղ չգնա, ապա հասարակությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի։Սերոբյանի խոսքով` եթե կան մասնագիտություններ, որոնք պետության համար շատ առաջնային չեն, դրանք կարելի է թողնել շուկայական տրամաբանությանը, սակայն կան մասնագիտություններ (օրինակ` ագրարային, մանկավարժական ոլորտներում), որոնք պետության համար շատ կարևոր են, ուստի դրանց հետ կապված պետք է իրականացվի որոշակի քաղաքականություն, ընդ որում` չպետք է բավարարվել միայն անվճար տեղեր հատկացնելով. պետք է մտածել նաև ուսումը խթանող հավելյալ միջոցներ կիրառելու, օրինակ` բարձր կրթաթոշակ հատկացնելու մասին։Նրա կարծիքով` հումանիտար առարկաներից հայոց լեզուն և անգլերենը համեմատաբար լավ վիճակում են, բայց մանկավարժական մյուս առարկաների գծով բոլորովին հակառակ պատկերն է։Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թվաքանակի նվազման խնդրին, Խաչատրյանն ընդգծեց, որ մեկ տարում մանկավարժների քանակը կրճատվել է 877–ով։400-533 հազար դրամ աշխատավարձ կստանան. հայտնի է` քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվելՍերոբյանի համոզմամբ` եթե մանկավարժների քանակը շարունակվի կրճատվել և պակասի նաև ընդունելությունը, ապա երկու–երեք տարի հետո ուղղակի ստիպված կլինենք շատ դպրոցներում շատ առարկաների ուսուցումը կազմակերպել հեռավար եղանակով, կամ եթե իրավիճակն ավելի վատթարանա, ապա որոշ օտար լեզուներ կարող են ընդհանրապես չդասավանդվել, իսկ որոշ առարկաներ կմիավորվեն ուսուցիչների քանակի սղության պատճառով։Նշենք, որ հունիսի 7-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:Հիշեցնենք, որ այս տարի դիմորդը հնարավորություն ունի միասնական քննություն հանձնել 2 անգամ։ Առաջինը հունվարի 15-ից փետրվարի 15-ը, երկրորդը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42960524_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2c544383f474bbbfd7c0493d7868229e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ուսուցիչ, դպրոց, աշխատավարձ, մասնագիտություն, բուհ, аудио
պոդկաստ, ուսուցիչ, դպրոց, աշխատավարձ, մասնագիտություն, բուհ, аудио
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 7-ին մեկնարկելիք միասնական քննություններին և հանրապետությունում ուսուցիչների պակասի հետ կապված խնդրին։
Մեր կրթության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մի շարք մասնագիտություններ խժռում են ամբողջ տաղանդը, այսինքն` մաթեմատիկայից կամ ֆիզիկայից ուժեղ անձինք նախընտրում են ծրագրավորումը, եթե ուժեղ են քիմիայից և կենսաբանությունից, նախընտրում են բժկությունը, եթե ուժեղ են հումանիտար առարկաներից, նախընտրում են իրավագիտությունը, տեղի է ունենում տաղանդի շատ անհամաչափ բաշխում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ` սա շատ վտանգավոր միտում է, որովհետև այլ մասնագիտությունները նույնպես կարևոր են մեզ համար, և եթե դրանք թափուր մնան, մարդկային ներուժն այդտեղ չգնա, ապա հասարակությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի։
«Միասնական քննությունների առումով տրանսֆորմացիաներ չկան, նորից ամենապոպուլյար մասնագիտություններն են բժկությունը, ծրագրավորումը, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, այսինքն` ավանդաբար հայտնի մասնագիտությունները, որտեղ ավելի շատ դիմորդներ են լինում, հետևաբար ընտրության հարցում նույնպես փոխություն չկա»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Սերոբյանի խոսքով` եթե կան մասնագիտություններ, որոնք պետության համար շատ առաջնային չեն, դրանք կարելի է թողնել շուկայական տրամաբանությանը, սակայն կան մասնագիտություններ (օրինակ` ագրարային, մանկավարժական ոլորտներում), որոնք պետության համար շատ կարևոր են, ուստի դրանց հետ կապված պետք է իրականացվի որոշակի քաղաքականություն, ընդ որում` չպետք է բավարարվել միայն անվճար տեղեր հատկացնելով. պետք է մտածել նաև ուսումը խթանող հավելյալ միջոցներ կիրառելու, օրինակ` բարձր կրթաթոշակ հատկացնելու մասին։
«Կարելի է նաև վերականգնել տարկետման իրավունքը, որպեսզի բուհն ավարտելուց հետո տղաները մեկնեն գյուղեր և այնտեղ աշխատեն որպես ուսուցիչ, որովհետև մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ շատ տեղերում կզգացվի ուսուցիչների պակաս, ուստի այժմվանից պետք է վարել խելամիտ քաղաքականություն և մոտիվացնել դիմորդներին»–նշեց Սերոբյանը։
Նրա կարծիքով` հումանիտար առարկաներից հայոց լեզուն և անգլերենը համեմատաբար լավ վիճակում են, բայց մանկավարժական մյուս առարկաների գծով բոլորովին հակառակ պատկերն է։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թվաքանակի նվազման խնդրին, Խաչատրյանն ընդգծեց, որ մեկ տարում մանկավարժների քանակը կրճատվել է 877–ով։
Սերոբյանի համոզմամբ` եթե մանկավարժների քանակը շարունակվի կրճատվել և պակասի նաև ընդունելությունը, ապա երկու–երեք տարի հետո ուղղակի ստիպված կլինենք շատ դպրոցներում շատ առարկաների ուսուցումը կազմակերպել հեռավար եղանակով, կամ եթե իրավիճակն ավելի վատթարանա, ապա որոշ օտար լեզուներ կարող են ընդհանրապես չդասավանդվել, իսկ որոշ առարկաներ կմիավորվեն ուսուցիչների քանակի սղության պատճառով։
Նշենք, որ հունիսի 7-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:
Հիշեցնենք, որ այս տարի դիմորդը հնարավորություն ունի միասնական քննություն հանձնել 2 անգամ։ Առաջինը հունվարի 15-ից փետրվարի 15-ը, երկրորդը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։