https://arm.sputniknews.ru/20220606/ukrainan-banakcelu-cankutjun-chuni-lavrvov-42925331.html
Ուկրաինան բանակցելու ցանկություն չունի. Լավրով
Ուկրաինան բանակցելու ցանկություն չունի. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ-ն բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Ուկրաինան կատարում է անգլոսաքսոնական առաջնորդների կամքը։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T16:12+0400
2022-06-06T16:12+0400
2022-06-06T16:13+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
ռուսաստան
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39491486_0:304:3100:2048_1920x0_80_0_0_3ed133a7d7e3d50a6c28b484acbb7b28.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ուկրաինան չի ցանկանում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, դրանցից Կիևը հրաժարվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ էր ազնիվ աշխատել այն առաջարկների հիման վրա, որոնք արել են ուկրաինացի գործընկերները, և այդ առաջարկությունների հիման վրա գրված պայմանագրի նախագիծը գրեթե մեկուկես ամիս Ուկրաինական կողմի մոտ է:Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ից, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Մի քանի հանդիպում տեղի է ունեցել Բելառուսում, այնուհետև կողմերը շարունակել են շփումը տեսակապով:Մարտի 29-ին Ստամբուլում տեղի է ունեցել բանակցությունների հերթական փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել էր, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ. Լավրով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39491486_190:0:2921:2048_1920x0_80_0_0_02dc055b4aad85fd3849c47084e53b18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ
Ուկրաինան բանակցելու ցանկություն չունի. Լավրով
16:12 06.06.2022 (Թարմացված է: 16:13 06.06.2022) ՌԴ-ն բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Ուկրաինան կատարում է անգլոսաքսոնական առաջնորդների կամքը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ուկրաինան չի ցանկանում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, դրանցից Կիևը հրաժարվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ուկրաինան պահանջում է երկիրը վերադարձնել այն վիճակին, ինչպիսին փետրվարի 24-ի դրությամբ էր։ Երևակայության այլ պոռթկումներ արտահայտվում են ամեն օր` ամենատարբեր թեմանով ու երբեմն իրար հակասող։ Բանակցություններ վարել Ուկրաինան չի ցանկանում, նա հրաժարվել է դրանցից։ Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ուկրաինան կատարում է անգլոսաքսոնական առաջնորդների կամքը»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ էր ազնիվ աշխատել այն առաջարկների հիման վրա, որոնք արել են ուկրաինացի գործընկերները, և այդ առաջարկությունների հիման վրա գրված պայմանագրի նախագիծը գրեթե մեկուկես ամիս Ուկրաինական կողմի մոտ է:
Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ից, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Մի քանի հանդիպում տեղի է ունեցել Բելառուսում, այնուհետև կողմերը շարունակել են շփումը տեսակապով:
Մարտի 29-ին Ստամբուլում տեղի է ունեցել բանակցությունների հերթական փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել էր, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։