https://arm.sputniknews.ru/20220606/turqiaji-finansneri-nakhararutjuny-tareverjin-48-49-tvokvos-gnatsh-e-kankhatesum-42901858.html
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տարեվերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տարեվերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում
Sputnik Արմենիա
Թուրքիայում մայիսի արդյունքներով տարեկան գնաճը ապրիլի 69,97 տոկոսից հասել է մինչև 73,5 տոկոսի: 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T11:43+0400
2022-06-06T11:43+0400
2022-06-06T11:55+0400
թուրքիա
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37132483_0:84:1601:984_1920x0_80_0_0_4d3f178e10e18da368a8738d648f2c01.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին 2022-ի վերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Milliyet թերթին։Նշվում է, որ նախարարը ակնկալում է՝ 2023 թվականի վերջին այն կնվազի մինչև 19,9 տոկոս։ Նրա խոսքով՝ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում:«2022 թվականի վերջին, ըստ կանխատեսումների, գնաճը 48-49 տոկոս կկազմի, 2023 թվականի վերջին՝ 19,9 տոկոս», - ասել է Նեբատին:Նախարարը նաև հայտնել է, որ «կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում ո՛չ ԿԲ տոկոսադրույքի բարձրացում, ո՛չ էլ դրա նվազում»։Անցյալ տարի՝ տոկոսադրույքները մի քանի անգամ նվազեցնելուց հետո լիրայի փոխարժեքի անկումը կտրուկ արագացել է, ինչը բացասաբար է ազդել երկրի ֆինանսական համակարգի վրա: Տարեկան գնաճը ազգային արժույթի տատանումների ֆոնին հասել է մինչև 36 տոկոս։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37132483_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f13aebcc81ecbb2f1c45825e4ad178de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գնաճ
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տարեվերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում
11:43 06.06.2022 (Թարմացված է: 11:55 06.06.2022) Թուրքիայում մայիսի արդյունքներով տարեկան գնաճը ապրիլի 69,97 տոկոսից հասել է մինչև 73,5 տոկոսի:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին 2022-ի վերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Milliyet թերթին։
Նշվում է, որ նախարարը ակնկալում է՝ 2023 թվականի վերջին այն կնվազի մինչև 19,9 տոկոս։ Նրա խոսքով՝ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի արդյունքներով տարեկան գնաճը ապրիլի 69,97 տոկոսից հասել է մինչև 73,5 տոկոս: Թուրքիայի կենտրոնական բանկը 2022 թվականի վերջի գնաճի կանխատեսումը մայիսին 46,44 տոկոսից բարձրացրել է մինչև 57,92 տոկոս:
«2022 թվականի վերջին, ըստ կանխատեսումների, գնաճը 48-49 տոկոս կկազմի, 2023 թվականի վերջին՝ 19,9 տոկոս», - ասել է Նեբատին:
Նախարարը նաև հայտնել է, որ «կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում ո՛չ ԿԲ տոկոսադրույքի բարձրացում, ո՛չ էլ դրա նվազում»։
Անցյալ տարի՝ տոկոսադրույքները մի քանի անգամ նվազեցնելուց հետո լիրայի փոխարժեքի անկումը կտրուկ արագացել է, ինչը բացասաբար է ազդել երկրի ֆինանսական համակարգի վրա: Տարեկան գնաճը ազգային արժույթի տատանումների ֆոնին հասել է մինչև 36 տոկոս։