00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպառողն ավելի պահանջատեր է դարձել. սննդամթերքի անվտանգության ոլորտում դրական տեղաշարժ կա

© Sputnik / Asatur YesayantsՎահե Դանիելյան
Վահե Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Բաժանորդագրվել
Մասնագետը հորդորում է քաղաքացիներին խանութներում ուշադրություն դարձնել ոչ միայն սննդի պիտանելիության ժամկետին, այլև մակնշումներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում վերջին տարիներին սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական տեղաշարժ կա` և՛ սպառողների, և՛ տնտեսվարողների մոտ։
Այս մասին սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի վարչության պետ Վահե Դանիելյանը։

«Ամեն տարի մենք տեղեկատվական արշավներ ենք կազմակերպում, որպեսզի հասարակությանը տեղեկացնենք, որ բոլորս սննդի շղթայի մասնիկն ենք։ Վերջին տարիներին սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական տեղաշարժ ունենք։ Սա ոչ միայն մեր լավ աշխատանքի շնորհիվ է, այլև պայմանավորված է հասարակության պահանջկոտության մակարդակի բարձրացմամբ»,- նշեց Դանիելյանը։

Վերջինս շեշտեց, որ տարիներ առաջ ստուգումների ժամանակ գրեթե չկար այնպիսի խանութ, որտեղ չհայտնաբերվեին պիտանելիության ժամկետն անցած մեծաքանակ ապրանքներ։ Մասնագետը վստահ է` այսօր քաղաքացիները պարտադիր ստուգում են պիտանելիության ժամկետը, սակայն սննդամթերքի անվտանգության ոլորտում խնդիրների նվազեցումը կապված չէ միայն այդ գործոնով։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև մակնշումներին, հետևել բաղադրությանը։ Դանիելյանն ընդգծեց, որ ոլորտում մոտեցման փոփոխություն նկատվում է նաև տնտեսվարողների մոտ։
«Մեզ համար այդ ամենը տեսանելի է մեր կողմից պետական վերահսկողության շրջանակներում կիրառվող սահմանափակումների քանակի նվազեցմամբ։ Անցած տարի 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի մոտ գործունեությունը կասեցվել է, սակայն նախորդող տարիներին այդ թիվն ավելի մեծ է եղել։ Մենք մշտապես հետևողական ենք լինում, որպեսզի անհամապաստախանությունները վերացվեն, ինչից հետո միայն թույլ ենք տալիս վերսկսել գործունեությունը»,- նշեց նա։
Տնտեսվարողների մեծ մասը վերացնում է իր մոտ եղած խնդիրները, իսկ նրանք, ովքեր փորձում են շրջանցել կամ միտումնավոր իրավախախտումներ են թույլ տալիս` ենթարկվում են ավելի խիստ պատասխանատվության։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարեկան իրականացնում է ավելի քան 1000 պլանային ստուգում, դրան զուգահեռ լինում են արտապլանային, ինչպես նաև պետական վերահսկողության այլ ձևեր։ Շաբաթվա կտրվածքով լինում են դեպքեր, երբ արձանագրվում են պահման պայմանների անհամապատասխանություններ` մի դեպքում լինում են սառնարանի խափանման հետ կապված, իսկ մյուս դեպքում` արտադրանքը ոչ ճիշտ պայմաններում վաճառքի դնելու խնդիրներ։

ՍԱՏՄ-ի համար առավել բարձր ռիսկային տնտեսվարող սուբյեկտներ են համարվում կենդանական ծագման մթերք արտադրող ընկերությունները։ Խոսելով մսի շուկայի մասին` Դանիելյանը շեշտեց, որ իրենց համար այսօր խնդիր է սպանդանոցային ծագման մսի իրացման հետ կապված ռեֆորմները մինչև վերջ հասցնելը։
«Դրա վերաբերյալ հսկողությունը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Դաշտում բավականին մեծ արդյունքներ ենք գրանցել։ Ճիշտ է, խնդիրն ամբողջությամբ վերացված չէ, բայց մեր գրանցած արդյունքների բազայով պետք է հասնենք նրան, որպեսզի ՀՀ-ում ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումը դառնա ասացվածք, այլ ոչ իրականություն»,- ասաց Դանիելյանը։
Մասնագետը խնդրահարույց է համարում նաև կաթնամթերքի իրացման ոլորտը, քանի որ սա էլ կենդանական ծագման մթերք է։ Նրա խոսքով` ամառվա շոգ եղանակով պայմանավորված՝ կաթնամթերքի արտադրությունը, տեղափոխումը և իրացումը բարձր ռիսկեր են պարունակում։ ՍԱՏՄ-ն հենց այս սեզոնին ավելի է ուժեղացնում կաթնամթերքի դաշտի վերահսկողությունը։ Բարձր ռիսկային խմբին են դասվում նաև հանրային սննդի օյեկտները։
Նշենք, որ 2019 թվականից ՄԱԿ-ը հունիսի 7-ը հռչակել է սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր։
Լրահոս
0