https://arm.sputniknews.ru/20220606/rd-akh-i-hamar-anynduneli-e-arevmutqi-aph-um-razmakan-entakarucvatsq-teghakajelu-pvordzery-42947192.html
ՌԴ ԱԽ-ի համար անընդունելի է Արևմուտքի` ԱՊՀ-ում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերը
ՌԴ ԱԽ-ի համար անընդունելի է Արևմուտքի` ԱՊՀ-ում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը կարծում է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ»... 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T19:16+0400
2022-06-06T19:16+0400
2022-06-06T19:17+0400
ռուսաստան
անվտանգության խորհուրդ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
նատօ
արևմուտք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42943438_0:0:2503:1407_1920x0_80_0_0_36695d6aee79b74acad8efbb4a1549e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրներում իրենց ռազմական ենթակառուցվածքները տեղակայելու ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի փորձերը ցանկացած ձևով անընդունելի են։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը ասել է «Российская газета» թերթին տված հարցազրույցում։Ինչպես նշել է Նուրգալիևը, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ գեներացնելու գործընթացը՝ այդ երկրների ազգային անվտանգության համար մշտական սպառնալիքներ ստեղծելու տեսքով»։ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն արձանագրել է, որ միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ակտիվություն են ցուցաբերում, մասնավորապես, Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին:Նրա կարծիքով՝ Աֆղանստանում տեղի ունեցածը լավ դաս է աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են կուրորեն վստահել Վաշինգտոնին։«ԱՊՀ բոլոր պետությունները հասկացել են, թե որքան զգույշ պետք է վերաբերվել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ին՝ իրենց երկրներում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերին։ Ցանկացած ձևով նման նախաձեռնություններն անընդունելի ենք համարում»,-ընդգծել է Նուրգալիևը։ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի տեսանկյունից՝ Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի փլուզումն է և հետխորհրդային տարածքում Ուկրաինայի պես խամաճիկային ու գաղութային երկրների վերածված հակամարտող պետությունների կազմավորումը։Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրավիճակի խարխլմանն ուղղված տասնյակ մեթոդներ են կիրառվում։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՀԱՊԿ սահմաններում լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները խարխլելու ուղղությամբ:ՆԱՏՕ-ն չի աջակցում պաշտպանության և ահաբեկիչների դեմ պայքարի հարցում. Էրդողան
արևմուտք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42943438_92:0:2307:1661_1920x0_80_0_0_7ed50069280f9771a26f4596e9ec79e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության խորհուրդ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նատօ, արևմուտք, ամն
ռուսաստան, անվտանգության խորհուրդ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նատօ, արևմուտք, ամն
ՌԴ ԱԽ-ի համար անընդունելի է Արևմուտքի` ԱՊՀ-ում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերը
19:16 06.06.2022 (Թարմացված է: 19:17 06.06.2022) Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը կարծում է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ» գեներացնելու գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրներում իրենց ռազմական ենթակառուցվածքները տեղակայելու ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի փորձերը ցանկացած ձևով անընդունելի են։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը ասել է
«Российская газета» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Նուրգալիևը, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները գործի են դրել «ԱՊՀ երկրների համար տհաճ անակնկալներ գեներացնելու գործընթացը՝ այդ երկրների ազգային անվտանգության համար մշտական սպառնալիքներ ստեղծելու տեսքով»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն արձանագրել է, որ միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ակտիվություն են ցուցաբերում, մասնավորապես, Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին:
«Ամերիկացիների խայտառակ փախուստը Աֆղանստանից ապացուցեց, որ ԱՄՆ-ն իր հետևից ավերածություններ է թողնում, ինչպես փիղը ապակեղենի խանութում։ Տաջիկստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ-ի մյուս հանրապետությունները կանգնած են Աֆղանստանից եկող անվերահսկելի միգրացիայի և թմրանյութերի շրջանառության սպառնալիքի առջև»,-նշել է Նուրգալիևը:
Նրա կարծիքով՝ Աֆղանստանում տեղի ունեցածը լավ դաս է աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են կուրորեն վստահել Վաշինգտոնին։
«ԱՊՀ բոլոր պետությունները հասկացել են, թե որքան զգույշ պետք է վերաբերվել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ին՝ իրենց երկրներում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու փորձերին։ Ցանկացած ձևով նման նախաձեռնություններն անընդունելի ենք համարում»,-ընդգծել է Նուրգալիևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի տեսանկյունից՝ Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի փլուզումն է և հետխորհրդային տարածքում Ուկրաինայի պես խամաճիկային ու գաղութային երկրների վերածված հակամարտող պետությունների կազմավորումը։
Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրավիճակի խարխլմանն ուղղված տասնյակ մեթոդներ են կիրառվում։
Նուրգալիևն ասել է, որ Արևմուտքը դրանց իրականացման համար հսկայական միջոցներ է ծախսում և ջանք չի խնայում։ Դրանցից մեկը աջակցությունն է հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է ԱՊՀ երկրների տնտեսական, մշակութային փոխգործակցության թուլացմանը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՀԱՊԿ սահմաններում լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները խարխլելու ուղղությամբ: