00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեյնիմների ժամանակն անցել է. Սուքիասյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

© Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին (6 հունիսի, 2022թ). Երևան։
Խաչատուր Սուքիասյանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին (6 հունիսի, 2022թ). Երևան։ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Խաչատուր Սուքիասյանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին (6 հունիսի, 2022թ). Երևան։
Բաժանորդագրվել
Թուրքիայի հետ սահմանի բացման քաղաքական ընդդիմախոսներին Խաչատուր Սուքիասյանը հակադարձում է` ասելով, որ անկախության շրջանի նախորդ 30 տարիներին էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև գործարար կապեր եղել են։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությունն ու տեղական արտադրողները չեն տուժի։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նախկին գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նրա համոզմամբ, պետությունը` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում, ունի բոլոր գործիքները տեղական բիզնեսի պաշտպանության համար։
«Նախ՝ եվրասիական շուկայում բավականին ճիշտ զարգացման համար հարթակ է ստեղծված, Առևտրի համաշխարային կազմակերպությունն էլ թույլատրում է մինչև 15 տոկոս մաքսատուրք սահմանել։ Այստեղ մեր պետությունը կարող է տարբեր բաղադրիչների, նյութերի վրա այլ ռեժիմ կիրառել, պատրաստի ապրանքի վրա` այլ։ Այնպես որ, պետությունը բոլոր գործիքներն ունի, որոնցով կարող է կարգավորել այդ գործողությունները։ Եվ կարող է կարգավորել այնպես, որ հայկական ապրանքները մաս կազմեն այս կամ այն արտադրության, կամ այլ երկրի ապրանքը Հայաստանում դառնա որևէ սարքավորման մի մասը»,- ասաց Սուքիասյանը։
Թուրքիայի հետ սահմանի բացման քաղաքական ընդդիմախոսներին Խաչատուր Սուքիասյանը հակադարձում է` ասելով, որ անկախության անկախության շրջանի նախորդ 30 տարիներին էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև գործարար կապեր եղել են, բայց երրորդ երկրի միջոցով։ Ժամանակակից աշխարհում, ըստ նրա, ուղիղ կապեր հաստատելու ժամանակն է։

«Քաղաքական կամքով սոված պահում եք ժողովրդին, անունն ի՞նչ եք դնում, ուզում եմ հասկանալ։ Իրենց բացատրե՛ք, որ այդ բոլոր նեյնիմների ժամանակն անցել է։ Քաղաքական սուտ, ազգային մտքերով, բառերով, դրոշ վառելով, նկար պատռելով ի՞նչ են ստեղծում։ Կրթությո՞ւն, առողջապահությո՞ւն, բանա՞կ, թե՞ բոլորը մտցնում էին կաշառակերական ու կոռումպացված համակարգի մեջ»,- ընդդիմախոսներին հակադարձում է Սուքիասյանը։

Նրա համոզմամբ, ԵԱՏՄ-ում ու ՌԴ-ում ևս դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու առևտրատնտեսական կապերի հաստատմանը։
«Ռուս գործընկերները տրամադրված են, որպեսզի լինի ուժեղ Ռուսաստան, ուժեղ Հայաստան, լինի շատ կայուն եվրասիական տնտեսական միավորում, բոլորը գիտակից են, գրագետ են, շատ լավ տեղեկացված են, ամեն ինչ շատ լավ պատկերացնում են։ Բայց կարծում եմ, որ մեր հայկական քաղաքական, դիվանագիտական շրջանակները ևս պիտի գիտակցեն, որ ՌԴ-ին ու այլ երկրներին պետք չէ դիտարկել միայն այն տեսանկյունից, որ մենք մեր հարևանների հետ վեճ ունենալուց դիմենք»,- ասաց Սուքիասյանը` շեշտելով, որ յուրաքանչյուր երկիր ցանկացած հարցում ունենում է իր շահը։ Հայաստանը ևս ունի իր շահերը։
Տնտեսական այսօրվա իրողություններում, նրա խոսքով, կարևորը զարգացած տնտեսությամբ, ժողովրդավարական բարձր վարկանիշ ունեցող երկիր լինելն է։ Այդ դեպքում, նրա խոսքով, Հայաստանը բոլոր գործընկերների կողմից հարգված կլինի։
Լրահոս
0