https://arm.sputniknews.ru/20220606/mez-hamar-hatuk-karevvorutjun-e-unecel-minski-khmbi-hamanakhagahutjan-dzevachapy-mirzvojan-42911801.html
Մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Միրզոյան
Մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց 2021-ի` նախարարության գերակա ուղղությունները։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T14:04+0400
2022-06-06T14:04+0400
2022-06-06T14:43+0400
բյուջե
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
արցախ
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39214500_0:574:2001:1699_1920x0_80_0_0_3b35b225d7fed8f8c9fe1fdf2abec207.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը 2021-ին շարունակել են մնալ ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բյուջե-2021-ի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ԱԳՆ–ի նախորդ տարվա առաջնահերթությունները։«Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»,–ասաց Միրզոյանն ու հավելեց, որ ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունըՄիրզոյանը նշեց, որ ԱԳՆ առաջնահերթություններից է եղել նաև գերիների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հարցը։ Նրա խոսքով` անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ հանցագործությունների վրա սևեռելու ուղղությամբ։«ԱԳ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում կոմունիկացիների ապաշրջափակումը։ Տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի 8 հանդիպում է կայացել։ Կան պայմանավորվածություններ 2022-ի համար, աշխատանքները շարունակվում են»,–ասաց Միրզոյանը։Նա հավելեց, որ սահմանազատման հարցը, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39214500_0:387:2001:1887_1920x0_80_0_0_0861b422f835a6158701b40f4b8ed38f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, արցախ, եահկ մինսկի խումբ
բյուջե, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, արցախ, եահկ մինսկի խումբ
Մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Միրզոյան
14:04 06.06.2022 (Թարմացված է: 14:43 06.06.2022) ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց 2021-ի` նախարարության գերակա ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը 2021-ին շարունակել են մնալ ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բյուջե-2021-ի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ԱԳՆ–ի նախորդ տարվա առաջնահերթությունները։
«Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»,–ասաց Միրզոյանն ու հավելեց, որ ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը
Բացի այդ, ըստ նրա, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի, ՀՀ սահմանին ադրբեջանական սադրանքի հարցերով ՄԱԿ–ի գլխավոր ամասբլեայում, ինչպես նաև Անվտանգության խորհրդում 2021-ին շրջանառվել է 30 տասնյակ փաստաթուղթ։ Նույն թեմաներով ԵԱՀԿ-ում էլ շրջանառվել է 70 փաստաթուղթ, այդ թվում` Արցախի իշխանությունների հայտարարությունները։
Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ առաջնահերթություններից է եղել նաև գերիների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հարցը։ Նրա խոսքով` անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ հանցագործությունների վրա սևեռելու ուղղությամբ։
«ԱԳ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում կոմունիկացիների ապաշրջափակումը։ Տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի 8 հանդիպում է կայացել։ Կան պայմանավորվածություններ 2022-ի համար, աշխատանքները շարունակվում են»,–ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ սահմանազատման հարցը, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է եղել։