https://arm.sputniknews.ru/20220606/latviajum-kargelen-80-rusakan-herustaaliqneri-herardzakumy-42913338.html
Լատվիայում կարգելեն ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը
Լատվիայում կարգելեն ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը
Sputnik Արմենիա
Արգելված ալիքների ցանկում են «Միր», «Օրուժիե», «Իլյուզիոն+», «Կինո 24», «Օխոտա ի րիբալկա», «Պերեց» և այլ հեռուստաալիքներ: 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T14:25+0400
2022-06-06T14:25+0400
2022-06-06T15:34+0400
լատվիա
ռուսաստան
հեռուստատեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/02/18040214_0:0:2805:1578_1920x0_80_0_0_bbabcac508a2927c5bcf6b623ab1337e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 9-ից Լատվիայում հեռարձակում չեն ունենա ռուսական 80 հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Միր»-ը (ստեղծվել է ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ)։ Այս մասին հայտնել է ԶԼՄ-ների հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինշը։Նրա խոսքով՝ NEPLP-ն որոշել է հունիսի 9-ից հեռարձակման թույլտվություն տալ «Դոժդ» հեռուստաալիքին (ՌԴ-ում ճանաչվել է օտար լրատվամիջոց)։Ինչպես հաղորդում է LETA գործակալությունը, հեռարձակումը դադարեցնող ալիքների թվում են հայտնվել նաև «E TV-ն», «Իլյուզիոն+»-ը, «Կինո 24»-ը, «Միր TV»-ն, «Օխոտա ի ռիբալկան», «Պերեցը» և «Ռուսական իլյուզիոնը»:Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս խոչընդոտել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը։ Ինչպես հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, Բալթյան երկրներում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ակնհայտ ճնշումները ցույց են տալիս, թե իրականում ինչ է թաքնված «ժողովրդավարության սկզբունքների և խոսքի ազատության» մասին նրանց հայտարարությունների հետևում։Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է 102 ռուսների մուտքը երկիր, այդ թվում՝ հայտնի դերասանների
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/02/18040214_73:0:2804:2048_1920x0_80_0_0_eef09733f1cb0fbe59f68b282e6a97d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լատվիա, ռուսաստան, հեռուստատեսություն
լատվիա, ռուսաստան, հեռուստատեսություն
Լատվիայում կարգելեն ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը
14:25 06.06.2022 (Թարմացված է: 15:34 06.06.2022) Արգելված ալիքների ցանկում են «Միր», «Օրուժիե», «Իլյուզիոն+», «Կինո 24», «Օխոտա ի րիբալկա», «Պերեց» և այլ հեռուստաալիքներ:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 9-ից Լատվիայում հեռարձակում չեն ունենա ռուսական 80 հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Միր»-ը (ստեղծվել է ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ)։ Այս մասին հայտնել է ԶԼՄ-ների հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինշը։
«NEPLP-ն այսօր որոշում է ընդունել Լատվիայի տարածքում արգելել 80 հեռուստաալիքների վերահեռարձակումը, այդ թվում՝ ցանկից հանել նաև «Միր» և «Օրուժիե» հեռուստաալիքները։ Հեռուստաալիքները հունիսի 9 - ին այլևս չեն լինելու Լատվիայի տեղեկատվական դաշտում»,- գրել է Աբոլինշը Twitter-ում։
Նրա խոսքով՝ NEPLP-ն որոշել է հունիսի 9-ից հեռարձակման թույլտվություն տալ «Դոժդ» հեռուստաալիքին (ՌԴ-ում ճանաչվել է օտար լրատվամիջոց)։
Ինչպես հաղորդում է LETA գործակալությունը, հեռարձակումը դադարեցնող ալիքների թվում են հայտնվել նաև «E TV-ն», «Իլյուզիոն+»-ը, «Կինո 24»-ը, «Միր TV»-ն, «Օխոտա ի ռիբալկան», «Պերեցը» և «Ռուսական իլյուզիոնը»:
Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս խոչընդոտել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը։ Ինչպես հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, Բալթյան երկրներում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ակնհայտ ճնշումները ցույց են տալիս, թե իրականում ինչ է թաքնված «ժողովրդավարության սկզբունքների և խոսքի ազատության» մասին նրանց հայտարարությունների հետևում։