https://arm.sputniknews.ru/20220606/kremlum-drakan-en-gnahatum-ukrainajum-rd-hatuk-gvortsvoghutjan-yntacqy-peskvov-42914877.html
Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը. Պեսկով
Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն ավելի վաղ նշել է, որ այժմ հատուկ գործողություններում ամեն ինչ շատ հաջող է... 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T14:42+0400
2022-06-06T14:42+0400
2022-06-06T15:38+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_0:89:3234:1908_1920x0_80_0_0_a320bfe78636c7ce036b6c78fba90391.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովի խոսքերը։Ավելի վաղ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտնել է, որ այժմ Ռուսաստանի Զինված ուժերի համար հատուկ գործողությունը «շատ հաջող է ընթանում», և որ, մասնագետների գնահատմամբ` «եթե սկզբում ռուսական կորուստները մեկը տասի դեմ էր, ապա հիմա մեկը երեսունի դեմ է»։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_301:0:3030:2047_1920x0_80_0_0_d5ba0a147ef59e27ac42c0f172e5c8d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը. Պեսկով
14:42 06.06.2022 (Թարմացված է: 15:38 06.06.2022) ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն ավելի վաղ նշել է, որ այժմ հատուկ գործողություններում ամեն ինչ շատ հաջող է ընթանում:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովի խոսքերը։
Ավելի վաղ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտնել է, որ այժմ Ռուսաստանի Զինված ուժերի համար հատուկ գործողությունը «շատ հաջող է ընթանում», և որ, մասնագետների գնահատմամբ` «եթե սկզբում ռուսական կորուստները մեկը տասի դեմ էր, ապա հիմա մեկը երեսունի դեմ է»։
«Լավատեսությունը մենք, անշուշտ, կիսում ենք, իսկ ինչ վերաբերում է մանրամասներին, մենք չենք կարող մեկնաբանել, որովհետև դա պաշտպանության նախարարության իրավասությունն է»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։