https://arm.sputniknews.ru/20220606/hnaravvor-e-lavrvovn-ankarajum-qnnarki-turqakan-havanakan-gvortsvoghutjan-teman-42915458.html
Հնարավոր է` Լավրովն Անկարայում քննարկի թուրքական հավանական գործողության թեման
Հնարավոր է` Լավրովն Անկարայում քննարկի թուրքական հավանական գործողության թեման
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 8-ին կմեկնի Անկարա։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T14:54+0400
2022-06-06T14:54+0400
2022-06-06T14:57+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41981019_0:0:2100:1182_1920x0_80_0_0_5bf6431a54e316c81111c1ce31e039e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում, ամենայն հավանականությամբ, կքննարկի Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողության թեման։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիա կմեկնի հունիսի 8-ին:«Ենթադրում եմ, որ նախարարն այդ թեման կքննարկի առաջիկա շփումների ընթացքում»,– ասել է Պեսկովը։Անդրադառնալով հայտարարություններին, թե դիրքերն ամրապնդվում են այն քաղաքների շուրջը, որտեղ գործողություն է նախատեսվում` Պեսկովը նշել է, որ դա Սիրիայի ինքնիշխան տարածքն է:Սերբիայում ՌԴ դեսպանը հայտնել է, որ Լավրովի այցը երկիր հետաձգվում է. Վուչիչ«Դուք խոսում եք Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, և հենց այդ պետության զինված ուժերն են շատ կամ քիչ ամրապնդում իրենց տարածքում գտնվող այս կամ այն օբյեկտները», - ասել է նա:Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կանցկացնեն երկրի սահմաններում։ ԶԼՄ-ների տվյալով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի 4 շրջաններում։Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը. Պեսկով
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41981019_235:0:2100:1399_1920x0_80_0_0_63bd976c8781bf8bc8bc742f40f410ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, թուրքիա
ռուսաստան, սերգեյ լավրով, թուրքիա
Հնարավոր է` Լավրովն Անկարայում քննարկի թուրքական հավանական գործողության թեման
14:54 06.06.2022 (Թարմացված է: 14:57 06.06.2022) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 8-ին կմեկնի Անկարա։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում, ամենայն հավանականությամբ, կքննարկի Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողության թեման։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիա կմեկնի հունիսի 8-ին:
«Ենթադրում եմ, որ նախարարն այդ թեման կքննարկի առաջիկա շփումների ընթացքում»,– ասել է Պեսկովը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե դիրքերն ամրապնդվում են այն քաղաքների շուրջը, որտեղ գործողություն է նախատեսվում` Պեսկովը նշել է, որ դա Սիրիայի ինքնիշխան տարածքն է:
«Դուք խոսում եք Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, և հենց այդ պետության զինված ուժերն են շատ կամ քիչ ամրապնդում իրենց տարածքում գտնվող այս կամ այն օբյեկտները», - ասել է նա:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կանցկացնեն երկրի սահմաններում։ ԶԼՄ-ների տվյալով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի 4 շրջաններում։