Շիրակի մարզում պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը: Պատճառների թվում նաև հաճախակիացած երկրաշարժներն են։«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ Վալերի Նազարեթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գրանցված վերջին ցնցումները մարզում ամենալուրջ խնդիր առաջացրել են Կրասարի եռաթռիչք կամրջի համար:Կամուրջը գտնվում է Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց:«Կամուրջը եզակի կառույց է: 1800-ականներին (ըստ Ղ. Ալիշանի՝ 1873 թ.-հեղ.) կառուցված կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին»,- նշեց Վալերի Նազարեթյանը՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով կառույցի վիճակը, դիմել են համայնքին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ կամրջի վրա երթևեկությունը դադարեցնելու և հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար:Կամրջի ամրությունն առաջին անգամ տուժել է, երբ խորհրդային տարիներին դրա վրայով խմելու ջրի խողովակ են անցկացրել։ Տարածքում գրանցվող երկրաշարժերն է՛լ ավելի են թուլացրել այն։ Կամրջով երթևեկել չի թույլատրվում, բայց Կրասար և Մեծ Սեպասար գյուղերի բնակիչներն այլ տարբերակ չունեն. ամենակարճ անցուղին կամրջով է:Պետական ցանկում գտնվող հաջորդ հուշարձանը, որ ոչ միայն ցնցումների, այլ նաև ծածկ չունենալու պատճառով օրեցօր տուժում է՝ Գյումրու Երկաթուղայինների մշակույթի պալատի «Սասունցիների պարը» խճանկարն է, որը Ֆերդինանդ Մանուկյանը ստեղծել է 1976 թվականին։«Խճանկարի վրա նոր ճաքեր են առաջացել, ու ոչ միայն վերջին ցնցումները, այլ նաև տանիք չլինելու հանգամանքը նպաստում են խճանկարի քայքայմանը»,- ասաց Վալերի Նազարեթյանը:Նշենք, որ մշակույթի պալատը փլուզվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Տարիներ շարունակ կառույցի վերականգնման մասով տարբեր ծրագրեր են առաջարկվել, որոնք չեն իրագործվել։2019 թվականին Գյումրիի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հետ։ Կազմակերպությունը պետք է վերականգներ շենքն ու այն դարձներ կատարողական արվեստի փորձառնական կենտրոն: Ներկա պահին, սակայն, տարածքը մնում է այն վիճակում, ինչ կար:
Պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը:
Շիրակի մարզում պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60-ը: Պատճառների թվում նաև հաճախակիացած երկրաշարժներն են։
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ Վալերի Նազարեթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գրանցված վերջին ցնցումները մարզում ամենալուրջ խնդիր առաջացրել են Կրասարի եռաթռիչք կամրջի համար:
Կամուրջը գտնվում է Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց:
«Կամուրջը եզակի կառույց է: 1800-ականներին (ըստ Ղ. Ալիշանի՝ 1873 թ.-հեղ.) կառուցված կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին»,- նշեց Վալերի Նազարեթյանը՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով կառույցի վիճակը, դիմել են համայնքին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ կամրջի վրա երթևեկությունը դադարեցնելու և հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար:
Կամրջի ամրությունն առաջին անգամ տուժել է, երբ խորհրդային տարիներին դրա վրայով խմելու ջրի խողովակ են անցկացրել։ Տարածքում գրանցվող երկրաշարժերն է՛լ ավելի են թուլացրել այն։ Կամրջով երթևեկել չի թույլատրվում, բայց Կրասար և Մեծ Սեպասար գյուղերի բնակիչներն այլ տարբերակ չունեն. ամենակարճ անցուղին կամրջով է:
Պետական ցանկում գտնվող հաջորդ հուշարձանը, որ ոչ միայն ցնցումների, այլ նաև ծածկ չունենալու պատճառով օրեցօր տուժում է՝ Գյումրու Երկաթուղայինների մշակույթի պալատի «Սասունցիների պարը» խճանկարն է, որը Ֆերդինանդ Մանուկյանը ստեղծել է 1976 թվականին։
«Խճանկարի վրա նոր ճաքեր են առաջացել, ու ոչ միայն վերջին ցնցումները, այլ նաև տանիք չլինելու հանգամանքը նպաստում են խճանկարի քայքայմանը»,- ասաց Վալերի Նազարեթյանը:
Նշենք, որ մշակույթի պալատը փլուզվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Տարիներ շարունակ կառույցի վերականգնման մասով տարբեր ծրագրեր են առաջարկվել, որոնք չեն իրագործվել։
2019 թվականին Գյումրիի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հետ։ Կազմակերպությունը պետք է վերականգներ շենքն ու այն դարձներ կատարողական արվեստի փորձառնական կենտրոն: Ներկա պահին, սակայն, տարածքը մնում է այն վիճակում, ինչ կար: