https://arm.sputniknews.ru/20220606/adrbejany-sharunakum-e-agresiv-qaghaqakanutjun-varel-hhi-ev-lghi-nkatmamb-alen-simvonjan-42932763.html
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T16:44+0400
2022-06-06T16:44+0400
2022-06-06T17:19+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_0:29:1600:929_1920x0_80_0_0_266151291a97b5b6cf4d615e026a1a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այսօր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Միաժամանակ, Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: Նրա խոսքով` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը։«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասել է Սիմոնյանը։Նա հայտնել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը, և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:«Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- հայտարարել է ԱԺ խոսնակը։Սիմոնյանն իր ելույթում վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործնական քայլերը պետք է իրականացվեն բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_117:0:1537:1065_1920x0_80_0_0_c670512138cf3184f2426d06af9c7508.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ադրբեջան, արցախ
հայաստան, ալեն սիմոնյան, ադրբեջան, արցախ
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
16:44 06.06.2022 (Թարմացված է: 17:19 06.06.2022) Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այսօր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն»,- ասել է ԱԺ նախագահը:
Միաժամանակ, Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: Նրա խոսքով` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը։
«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասել է Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը, և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
«Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- հայտարարել է ԱԺ խոսնակը։
Սիմոնյանն իր ելույթում վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործնական քայլերը պետք է իրականացվեն բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։