00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումները

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է 45-70 կմ հեռահարությամբ հրթիռներ մատակարարել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վաշինգտոնի կողմից Կիևին հեռահար հրթիռների մատակարարման դեպքում Ռուսաստանն իր հետևությունները կանի այն օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում, որոնք դեռևս գնդակոծության տակ չեն հայտնվել։ Այդ մասին «Россия 1» հեռուսաալիքով հեռարձակվող «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդմանը Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Հրթիռներն այդ դեպքում պետք են, այո՛։ Բայց եթե դրանք լինեն և մատակարավեն, դրանից մենք համապատասխան եզրակացություններ կանենք և մեր խոցման միջոցները կկիրառենք, որոնք բավականաչափ շատ են, որպեսզի հարվածներ հասցնենք այն օբյեկտներին, որոնց առայժմ չենք հարվածում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Մեկնաբանելով Ուկրաինային համազարկային կրակի նոր համակարգեր մատակարարելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ Պուտինը հայտարարել է, որ այդտեղ ոչ մի նոր բան չկա: Նրա խոսքով՝ խորհրդային և ռուսական արտադրության համանման համակարգեր, ինչպիսիք են «Գրադը», «Սմերչը», «Ուրագանը», արդեն ներառված են ուկրաինական բանակի սպառազինության մեջ:
Նա նշել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է մատակարարել 45-70 կմ հեռահարության հրթիռներ։
«Դե, նույնն էր նաև այդ «Գրադների», «Ուրագանների», «Սմերչերի» հետ, որոնց մասին ասացի, այնտեղ նույնպես 40-70 կմ հեռահարություն է, ոչ մի նոր բան չկա»,- նշել է Պուտինը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների համաձայնեցման մասին, պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել էր, որ Կիևը կկատարի այդ պահանջը։
Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու խոսքը ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի մատակարարած զենքը չօգտագործելու մասին, հայտնել է, որ Ռուսաստանն ուկրաինական կողմի նկատմամբ վստահություն չունի, քանի որ Զելենսկին Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր խոստումներից ոչ մեկը չի կատարել:
Ուղիղ տան վրա էին գալիս. Դոնեցկում ուկրաինական ԶՈւ-ն զանգվածային գնդակոծություն է արել
Լրահոս
0