https://arm.sputniknews.ru/20220605/inchpes-en-hajastanum-zinvvorakannery-patrastvum-tankajin-biatlvonin-42880483.html
Ինչպես են Հայաստանում զինվորականները պատրաստվում «Տանկային բիաթլոնին»
Ինչպես են Հայաստանում զինվորականները պատրաստվում «Տանկային բիաթլոնին»
Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայողները ջանք ու եռանդ չեն խնայում՝ հաջողության հասնելու համար։ 05.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-05T15:37+0400
2022-06-05T15:37+0400
2022-06-05T15:46+0400
տանկ
տանկային բիաթլոն
հայաստան
բանակ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/61/19926103_0:160:3073:1888_1920x0_80_0_0_80056463646e43bf7b0a6bda24f971d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ տանկիստները սկսել են պատրաստվել «Տանկային բիաթլոնին», որը տեղի կունենա օգոստոսին Մերձմոսկովյան Ալաբինոյում «Արմի-2022» 8-րդ Բանակային միջազգային խաղերի շրջանակներում: Այս տարի մասշտաբային միջոցառումը կանցկացվի օգոստոսի 13-27-ը։Հայ զինվորականների մարզումների կադրերը ցուցադրվել են «Զինուժ մեդիայի» հատուկ ռեպորտաժում։Նշվում է, որ տանկի անձնակազմն ամբողջությամբ կազմված է ժամկետային զինծառայողներից, որոնք ծառայել են առնվազն մեկ տարի: Մարզումներն ընթանում են ՀՀ ԶՈւ զորավարժարաններից մեկում:«Զինուժի» հետ հարցազրույցում տանկիստներից Նորայր Ալեքսանյանն ասում է, որ հաջողության կարևորագույն գրավականը սպաների հրահանգները լսելն ու ճիշտ կատարելն է«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ կատարենք արագ»,- նշում է ժամկետային զինծառայողը։Համածառայակից Խաչիկ Մաթևոսյանն էլ հավելում է, որ պարապմունքներն ընթանում են ամեն օր։«Մենք ջանք ու եռանդ ենք այս ամենի մեջ դնում, որ տեղ զբաղեցնենք»,-ասում է նա։Տղաներին չի մտահոգում այն, որ բիաթլոնի մասնակից մյուս երկրների տանկերի անձնակազմերը կներկայացնեն ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներ։«Տանկային բիաթլոնում» Հայաստանի թիմի ղեկավարը փոխգնդապետ Արմեն Ֆերոյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/61/19926103_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bd44710f5dbe90ba38d287a19265ca93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տանկ, տանկային բիաթլոն, հայաստան, բանակ, զինծառայող
տանկ, տանկային բիաթլոն, հայաստան, բանակ, զինծառայող
Ինչպես են Հայաստանում զինվորականները պատրաստվում «Տանկային բիաթլոնին»
15:37 05.06.2022 (Թարմացված է: 15:46 05.06.2022) Ժամկետային զինծառայողները ջանք ու եռանդ չեն խնայում՝ հաջողության հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայ տանկիստները սկսել են պատրաստվել «Տանկային բիաթլոնին», որը տեղի կունենա օգոստոսին Մերձմոսկովյան Ալաբինոյում «Արմի-2022» 8-րդ Բանակային միջազգային խաղերի շրջանակներում: Այս տարի մասշտաբային միջոցառումը կանցկացվի օգոստոսի 13-27-ը։
Հայ զինվորականների մարզումների կադրերը ցուցադրվել են «Զինուժ մեդիայի» հատուկ ռեպորտաժում։
Նշվում է, որ տանկի անձնակազմն ամբողջությամբ կազմված է ժամկետային զինծառայողներից, որոնք ծառայել են առնվազն մեկ տարի: Մարզումներն ընթանում են ՀՀ ԶՈւ զորավարժարաններից մեկում:
«Զինուժի» հետ հարցազրույցում տանկիստներից Նորայր Ալեքսանյանն ասում է, որ հաջողության կարևորագույն գրավականը սպաների հրահանգները լսելն ու ճիշտ կատարելն է
«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ կատարենք արագ»,- նշում է ժամկետային զինծառայողը։
Համածառայակից Խաչիկ Մաթևոսյանն էլ հավելում է, որ պարապմունքներն ընթանում են ամեն օր։
«Մենք ջանք ու եռանդ ենք այս ամենի մեջ դնում, որ տեղ զբաղեցնենք»,-ասում է նա։
Տղաներին չի մտահոգում այն, որ բիաթլոնի մասնակից մյուս երկրների տանկերի անձնակազմերը կներկայացնեն ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներ։
«Անկախ նրանից, թե ինչ պաշտոններ կամ կոչումներ ունեն այլ երկրների զինվորականները, մենք ձգտելու ենք առավելագույնին հասնել»,- ասում է Նորայր Ալեքսանյանը:
«Տանկային բիաթլոնում» Հայաստանի թիմի ղեկավարը փոխգնդապետ Արմեն Ֆերոյանն է։