00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի շահ մեր պետությունների․Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բրիտանացի պաշտոնակցին

© Sputnik / press office of the Federation Council of RFՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետը կարևորել է անցած 3 տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու բարձր է գնահատել Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Ազգային տոնի առթիվ: Երկրում նշում են Թագուհու ծննդյան օրն ու նրա գահակալման պլատինե հոբելյանը։ Վարչապետի շնորհավորական ուղերձը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար։
«30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։
Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին հնարավոր կդառնա նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների։
«Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»,- եզրափակվում է ուղերձը։
Մեծ Բրիտանիայի ամենակրտսեր արքայազնը 4 տարեկան է․ Միդլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել
Նշենք, որ թագուհու ծննդյան օրը Մեծ Բրիտանիայում Ազգային տոն է։ Հատկանշական է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու փաստացի ծննդյան օրն ապրիլի 21-ին է։ Այդ օրը թագուհին սովորաբար տոնում է ընտանիքի հետ, իսկ պաշտոնական ծննդյան օրը նշվում է մեծ տոնակատարությամբ։ Թագուհու պաշտոնական ծննդյան օրը սովորաբար տոնում են հունիսին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին ուղերձ է հղել ժողովրդին` միաժամանակ հայտնելով, որ իր ավագ որդին` Չարլզը, կդառնա թագավոր, իսկ նրա կինը` Կամիլիան, թագուհին կլինի։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ երկրորդն բրիտանացի առաջին միապետն է, որը տոնում է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։
Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։
Լրահոս
0