Անցնող շաբաթվա ընթացքում հայոց եռագույնը մի քանի անգամ հաղթականորեն բարձրացվեց։ Սկզբում հայկական բռնցքամարտի պատմությունը ևս մեկ ոսկե մեդալով հարստացավ։ Մայիսի 21-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը, որում 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց։Ամառը հայ ծանրամարտիկները ևս հաղթանակներով սկսեցին․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ծանրամարտիկներ Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոններ դարձան։Երկու օր անց՝ հունիսի 3-ին, պայթող փուչիկներին Երևանի կենտրոնում փոխարինեցին լուսաձայնային նռնակները, որոնք ոստիկանները կիրառեցին ցույցը ցրելու համար։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ 3 տասնյակից ավելի ոստիկաններ, մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ տեղափոխվեցին։Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունները նույնպես դուրս չեն մնացել Sputnik Արմենիայի տեսադաշտից։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է անցնող շաբաթվա ամենավառ ու տպավորիչ կադրերը։
Անցնող շաբաթվա ընթացքում հայոց եռագույնը մի քանի անգամ հաղթականորեն բարձրացվեց։ Սկզբում հայկական բռնցքամարտի պատմությունը ևս մեկ ոսկե մեդալով հարստացավ։ Մայիսի 21-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը, որում 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց։
Ամառը հայ ծանրամարտիկները ևս հաղթանակներով սկսեցին․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ծանրամարտիկներ Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոններ դարձան։
Հայոց եռագույնը ձեռքներին ամբողջ շաբաթվա ընթացքում քայլերթն ու բողոքի ակցիաները շարունակեցին «Դիմադրություն» շարժման մասնակիցները։ Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, փոքրիկներն ու փուչիկները ողողել էին ամբողջ քաղաքը։ Բողոքի ակցիաներ ցրող ոստիկանները փուչիկ էին փչում, այն մեքենաները, որոնցով օրեր շարունակ ցուցարարների էին բերման ենթարկում, փուչիկներով էին զարդարված։ Օրվա խորհրդով՝ բողոքի քայլերթի էին դուրս եկել մայրիկներն իրենց փոքրիկների հետ։
Երկու օր անց՝ հունիսի 3-ին, պայթող փուչիկներին Երևանի կենտրոնում փոխարինեցին լուսաձայնային նռնակները, որոնք ոստիկանները կիրառեցին ցույցը ցրելու համար։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ 3 տասնյակից ավելի ոստիկաններ, մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ տեղափոխվեցին։
Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունները նույնպես դուրս չեն մնացել Sputnik Արմենիայի տեսադաշտից։