00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե հունական ճակատում Թուրքիային չճնշեն, հետևանքը կզգացվի նաև Կովկասում․ միջազգայնագետ

«Քանի Հունաստանի դեմ Անկարայի ագրեսիան չեն զսպում, իր ախորժակը մեծանում է»․ միջազգայնագետ
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը։
Թուրքիան իր դաշնակից Հունաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացնում, բայց նրան չեն զսպում՝ դրանով թույլ տալով, որ Անկարայի ախորժակն ավելի մեծանա։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին է՛լ ավելի սրված թուրք-հունական լարվածությանը։

«Եթե Թուրքիան իր գործողություններում անպատիժ մնա, ու այս հակասությունները չկարգավորեն, ապա չեմ բացառում, որ հետագայում Թուրքիայի ու ՆԱՏՕ անդամ մեկ այլ երկրի հետ կլինեն հակասություններ»,- ասաց Բալասանյանը։

Միջազգայնագետի դիտարկմամբ` ՆԱՏՕ-ի կազմում Միացյալ Նահանգներն է ստանձնել անդամ երկրների միջև հնարավոր խնդիրները կարգավորողի դերը, սակայն այդ երկիրը շարունակում է լռել, իսկ մինչ այդ Թուրքիայի ախորժակը գնալով մեծանում է, քանի որ Անկարան տարածքային խնդիրներ ունի տարբեր երկրների՝ այդ թվում ՆԱՏՕ անդամ այլ երկրների հետ։
«Սա, ըստ էության, ՆԱՏՕ-ում շատ վաղուց ձևավորված ճգնաժամի մասին է խոսում։ ԱՄՆ-ն իր ուշքն ու միտքը կենտրոնացրել է Ուկրաինայի հարցի շնորհիվ փող աշխատելու վրա, նրան ընդհանրապես չի էլ հետաքրքրում, թե թուրք-հունական առճակատումն ուր կարող է հասնել։ ԱՄՆ-ին անգամ չի հետաքրքրում, որ կոնֆլիկտը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի կամ Հունաստանի դուրս գալուն»,- նշեց Բալասանյանը։
Նա նաև հիշեցրեց՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին մի քանի անգամ հենց Թուրքիան է հայտարարել ու նշել՝ Թուրքիայի ստեղծմանը ՆԱՏՕ-ն չի նպաստել, հետևաբար առանց ՆԱՏՕ-ի էլ Թուրքիայի պատմությունը չի ավարտվի։
Ցավալիորեն, Բալասանյանի դիտարկմամբ, եթե Թուրքիային չճնշեն, այս քաղաքականության հետևանքը նաև Հարավային Կովկասն է իր վրա զգալու, և դա միայն Արցախով չի սահմանափակվելու։
«Եթե Միջերկրական ծովում չհանգուցալուծվեց թուրք-հունական ճգնաժամը, ապա հաջորդը մենք կտեսնենք սևծովյան ճգնաժամ Վրաստանի ափերի մոտ, Ղրիմի ափերի մոտ և Բուլղարիայի ափերին, որովհետև այդ բոլորը Թուրքիան համարում է պատմականորեն իր կենսական շահերը սպասարկող տարածքներ»,- բացատրեց Բալասանյանը։
Միջազգայնագետը նաև ընդգծեց՝ մեկ ռազմավարական դաշինքում 70 տարի առաջ Թուրքիային ու Հունաստանին ընդգրկելը սխալ էր, քանի որ մինչ այսօր որևէ մեկին չի հաջողվել կողմերի միջև հարաբերությունները կարգավորել, իսկ դրանք պարբերաբար լարվում են։
«Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց հույներն իրենց անվտանգ չեն զգում։ Քանի դեռ ԱՄՆ-ն կարևորություն չի տալիս Հունաստան-Թուրքիա լարվածության աճին, սա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, ընդհուպ մինչև՝ թեժ զինված բախման, ինչն էլ իր հերթին կարող է հանգել լայնածավալ պատերազմի»,- ասաց Բալասանյանը։

Այս իրավիճակը Բալասանյանը նաև փորձեց համեմատել հայկական իրականության հետ, երբ, իր բնորոշմամբ, որոշ արևմտամետ փորձագետներ բողոքում են ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ կառույցը համապատասխան չի արձագանքում Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժումներին։ Ասում են՝ ՆԱՏՕ-ն լիներ, կարձագանքեր, բայց մենք տեսնում ենք՝ ինչ է անում ՆԱՏՕ-ն։ Դաշինքը լռում է»,- հավելեց Բալասանյանը։

Նշենք, որ թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում կրկին սրվել են։ Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան լուծել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը և այլևս չի պատրաստվում նրա հետ երկկողմ բանակցություններ վարել։ Մինչ այդ էլ Էրդողանն ասել էր՝ «Հունաստանի նախագահ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի»։
Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս շրջանում թուրքական կործանիչներով Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտման մասին։
Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է Էգեյան ծովում սադրանքներ հրահրելու մեջ
Լրահոս
0