00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվել են 48–ը, կալանավորվել` 24-ը, 2100 մասնակից բերման է ենթարկվել. Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյանը հանրահավաքին
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հունիսի 6–ին, ժամը 19–ին քաղաքացիներին հրավիրում է հանրահավաքի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս «Դիմադրություն» շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Այս տեղեկությունը ֆեսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա, սակայն, նշել է, որ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել ոստիկանության կողմից։ Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:
«Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։ Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոնում» կան մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները)։ Ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ»,–գրել է Սաղաթելյանը:
Նա ընդգծել է, որ թեև ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են «ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով», բայց ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր արարքների համար։
«Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին»,–գրել է Սաղաթելյանը։
Նա նաև հայտնել է, որ վաղը ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ»,–գրել է«Դիմադրություն» շարժման անդամը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0