https://arm.sputniknews.ru/20220605/putiny-meknabanel-e-amn-i-kvoghmic-kievin-herahar-hrtirneri-hnaravvor-matakararumnery-42877296.html
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումները
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումները
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է 45-70 կմ հեռահարությամբ հրթիռներ մատակարարել։ 05.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-05T13:17+0400
2022-06-05T13:17+0400
2022-06-05T13:24+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/19/42471247_0:0:3249:1828_1920x0_80_0_0_77c1a30b1cc61bc7c8c2f2e46b5b676a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վաշինգտոնի կողմից Կիևին հեռահար հրթիռների մատակարարման դեպքում Ռուսաստանն իր հետևությունները կանի այն օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում, որոնք դեռևս գնդակոծության տակ չեն հայտնվել։ Այդ մասին «Россия 1» հեռուսաալիքով հեռարձակվող «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդմանը Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Մեկնաբանելով Ուկրաինային համազարկային կրակի նոր համակարգեր մատակարարելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ Պուտինը հայտարարել է, որ այդտեղ ոչ մի նոր բան չկա: Նրա խոսքով՝ խորհրդային և ռուսական արտադրության համանման համակարգեր, ինչպիսիք են «Գրադը», «Սմերչը», «Ուրագանը», արդեն ներառված են ուկրաինական բանակի սպառազինության մեջ:Նա նշել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է մատակարարել 45-70 կմ հեռահարության հրթիռներ։«Դե, նույնն էր նաև այդ «Գրադների», «Ուրագանների», «Սմերչերի» հետ, որոնց մասին ասացի, այնտեղ նույնպես 40-70 կմ հեռահարություն է, ոչ մի նոր բան չկա»,- նշել է Պուտինը։Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների համաձայնեցման մասին, պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել էր, որ Կիևը կկատարի այդ պահանջը։Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու խոսքը ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի մատակարարած զենքը չօգտագործելու մասին, հայտնել է, որ Ռուսաստանն ուկրաինական կողմի նկատմամբ վստահություն չունի, քանի որ Զելենսկին Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր խոստումներից ոչ մեկը չի կատարել:Ուղիղ տան վրա էին գալիս. Դոնեցկում ուկրաինական ԶՈւ-ն զանգվածային գնդակոծություն է արել
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/19/42471247_313:0:3044:2048_1920x0_80_0_0_8602bdeb6c3ef1df32c44be174691a4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, պատերազմ
վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, պատերազմ
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումները
13:17 05.06.2022 (Թարմացված է: 13:24 05.06.2022) Ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է 45-70 կմ հեռահարությամբ հրթիռներ մատակարարել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վաշինգտոնի կողմից Կիևին հեռահար հրթիռների մատակարարման դեպքում Ռուսաստանն իր հետևությունները կանի այն օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում, որոնք դեռևս գնդակոծության տակ չեն հայտնվել։ Այդ մասին «Россия 1» հեռուսաալիքով հեռարձակվող «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդմանը Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հրթիռներն այդ դեպքում պետք են, այո՛։ Բայց եթե դրանք լինեն և մատակարավեն, դրանից մենք համապատասխան եզրակացություններ կանենք և մեր խոցման միջոցները կկիրառենք, որոնք բավականաչափ շատ են, որպեսզի հարվածներ հասցնենք այն օբյեկտներին, որոնց առայժմ չենք հարվածում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Մեկնաբանելով Ուկրաինային համազարկային կրակի նոր համակարգեր մատակարարելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ Պուտինը հայտարարել է, որ այդտեղ ոչ մի նոր բան չկա: Նրա խոսքով՝ խորհրդային և ռուսական արտադրության համանման համակարգեր, ինչպիսիք են «Գրադը», «Սմերչը», «Ուրագանը», արդեն ներառված են ուկրաինական բանակի սպառազինության մեջ:
Նա նշել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ նախատեսվում է մատակարարել 45-70 կմ հեռահարության հրթիռներ։
«Դե, նույնն էր նաև այդ «Գրադների», «Ուրագանների», «Սմերչերի» հետ, որոնց մասին ասացի, այնտեղ նույնպես 40-70 կմ հեռահարություն է, ոչ մի նոր բան չկա»,- նշել է Պուտինը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների համաձայնեցման մասին, պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել էր, որ Կիևը կկատարի այդ պահանջը։
Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու խոսքը ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի մատակարարած զենքը չօգտագործելու մասին, հայտնել է, որ Ռուսաստանն ուկրաինական կողմի նկատմամբ վստահություն չունի, քանի որ Զելենսկին Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: