00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանների վրա քար նետած տղան ձերբակալվածների թվում չկա. Վանեցյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվել
Արթուր Վանեցյանի խոսքով` ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց այդ տղայի գործողությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում երեկ երեկոյան ոստիկանության և ցուցարարների միջև բախման ժամանակ եղել է մի տղա, որը քար է նետել ոստիկանների վրա, սակայն մինչ այս պահը նրան չեն ձերբակալել։ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք տեսանք նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։ Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ։ Եթե մարդ է եղել, որ քար է նետել ոստիկանների վրա, ապա ո՞վ է այդ տղան։ Կարծում եմ, որ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ է»,- ասաց Վանեցյանը։

Նա նաև նշեց, որ ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել` կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Նա հիշեցրեց, որ ոստիկանները հատուկ միջոցներն օգտագործել են առանց նախապես զգուշացնելու։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0