https://arm.sputniknews.ru/20220604/vochnchacvel-e-kentrvon-vortegh-ukrainaci-zinvvornerin-svovvorecnum-ein-shahagvortsel-m777-rd-pn-42836815.html
Ոչնչացվել է կենտրոն, որտեղ ուկրաինացի զինվորներին սովորեցնում էին շահագործել M777. ՌԴ ՊՆ
Ոչնչացվել է կենտրոն, որտեղ ուկրաինացի զինվորներին սովորեցնում էին շահագործել M777. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։ 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T14:02+0400
2022-06-04T14:02+0400
2022-06-04T14:02+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_0:0:3203:1802_1920x0_80_0_0_ce557e5d8a2fa58a3a3a7cded1636315.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՌԴ ավիացիան ոչնչացրել է կենտրոն, որտեղ օտարերկրացիները Ուկրաինայի զինվորականներին սովորեցնում էին` ինչպես շահագործել M777 ամերիկյան հաուբիցները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Գեներալը հավելել է, որ Օդեսայի մարզի Դաչնոյի շրջանում Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը։Բացի այդ, խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, 2 հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զենքի, զինամթերքի և վառելիքի 6 պահեստ` ԴԺՀ–ի Վեսյոլոյե, Բախմուտ և ԼԺՀ–ի Սպորնոյե, Պոդլեսնոյե, Լոսկուտովկա բնակավայրերում։Ինչպես նշել է Կոնաշենկովը, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են 33 հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների 131 կրակակետեր, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 542 տարածք։Ուկրաինան Բրիտանիայի աջակցությամբ ֆեյք է նկարահանել ՌԴ զորքերի դեմ մարտերի մասին. ՌԴ ՊՆՌուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը և 17 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար-ՏԲ2»։Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 187 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1104 անօդաչու թռչող սարք, 328 ԶՀՀ, 3406 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 466 սարք, 1769 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3405 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_291:0:3020:2047_1920x0_80_0_0_f25f6088a090b5ecf1c9e4655e9c3ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
Ոչնչացվել է կենտրոն, որտեղ ուկրաինացի զինվորներին սովորեցնում էին շահագործել M777. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՌԴ ավիացիան ոչնչացրել է կենտրոն, որտեղ օտարերկրացիները Ուկրաինայի զինվորականներին սովորեցնում էին` ինչպես շահագործել M777 ամերիկյան հաուբիցները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Սումիի մարզի Ստեցկովկա բնակավայրի շրջանում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ հրետանային ուսումնական կենտրոնին, որտեղ օտարերկրյա հրահանգիչներն ուկրաինացի զինծառայողներին սովորեցնում էին`ինչպես շահագործել և կառավարել 155- մմ М777 հաուբիցները», – ասել է նա։
Գեներալը հավելել է, որ Օդեսայի մարզի Դաչնոյի շրջանում Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը։
Բացի այդ, խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, 2 հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զենքի, զինամթերքի և վառելիքի 6 պահեստ` ԴԺՀ–ի Վեսյոլոյե, Բախմուտ և ԼԺՀ–ի Սպորնոյե, Պոդլեսնոյե, Լոսկուտովկա բնակավայրերում։
Ինչպես նշել է Կոնաշենկովը, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են 33 հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների 131 կրակակետեր, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 542 տարածք։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը և 17 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար-ՏԲ2»։
Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 187 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1104 անօդաչու թռչող սարք, 328 ԶՀՀ, 3406 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 466 սարք, 1769 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3405 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։