https://arm.sputniknews.ru/20220604/spanvel-e-16-qaghaqaci-ah-datakhazutjuny-nerkajacrrel-e-adrbejani-hancagvortsutjunnery-42828523.html
Սպանվել է 16 քաղաքացի. ԱՀ դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները
Սպանվել է 16 քաղաքացի. ԱՀ դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները
Sputnik Արմենիա
Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի մեկը Արդբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված... 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T10:59+0400
2022-06-04T10:59+0400
2022-06-04T11:08+0400
հհ դատախազություն
արցախ
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հայ-ադրբեջանական
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37365733_33:0:1313:720_1920x0_80_0_0_2418a1564748caab77d88a701cc1d4b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, ինչի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:Այս և մյուս տվյալները դատախազությունն առավել մանրամասն ներկայացրել է ինֆոգրաֆիկայի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև.Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37365733_320:0:1280:720_1920x0_80_0_0_bf3f69322102b9f4c969df33c23c1029.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ-ադրբեջանական, սպանություն
հհ դատախազություն, արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ-ադրբեջանական, սպանություն
Սպանվել է 16 քաղաքացի. ԱՀ դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները
10:59 04.06.2022 (Թարմացված է: 11:08 04.06.2022) Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի մեկը Արդբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –
Sputnik. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է
Արցախի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։
«Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, ինչի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:
Այս և մյուս տվյալները դատախազությունն առավել մանրամասն ներկայացրել է ինֆոգրաֆիկայի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: