https://arm.sputniknews.ru/20220604/pashinjany-nerka-e-gtnvel-argavand-shirak-nvorakarujc-tshanaparhahatvatsi-bacman-ararvoghutjany-42835405.html
Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
Sputnik Արմենիա
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, գումարը կազմել է շուրջ 265 մլն... 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T13:05+0400
2022-06-04T13:05+0400
2022-06-04T14:32+0400
նիկոլ փաշինյան
ճանապարհ
երևան
հհ կառավարություն
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/04/42834372_0:87:1670:1026_1920x0_80_0_0_b9513aeba13c3befc31d247348827b8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է եղել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք:Նշենք, որ ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը 26 մլն դոլար է։ Աշխատանքները մեկնարկել են 2019-ի սեպտեմբերի 6-ին:Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը` 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց:Շիրակի փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող լուսատուներ:Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, գումարը կազմել է շուրջ 265 մլն դրամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/04/42834372_93:0:1577:1113_1920x0_80_0_0_7ba504fb1c8425022a5a788082164a5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ճանապարհ, երևան, հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան
նիկոլ փաշինյան, ճանապարհ, երևան, հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան
Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
13:05 04.06.2022 (Թարմացված է: 14:32 04.06.2022) Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, գումարը կազմել է շուրջ 265 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է եղել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը, տեղեկացնում է
ՀՀ կառավարությունը։
Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը 26 մլն դոլար է։ Աշխատանքները մեկնարկել են 2019-ի սեպտեմբերի 6-ին:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:
Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը` 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց:
Շիրակի փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող լուսատուներ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, գումարը կազմել է շուրջ 265 մլն դրամ։