https://arm.sputniknews.ru/20220604/mvoskvajum-handipel-en-hajastani-adrbejani-ev-rusastani-pvokhvarchapetnery-42823740.html
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները
Sputnik Արմենիա
Կողմերը կշարունակեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը։ 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T00:27+0400
2022-06-04T00:27+0400
2022-06-04T09:46+0400
մհեր գրիգորյան
հայաստան
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36761281_0:28:700:422_1920x0_80_0_0_c608d2a08f51a8cd7bcfaf33135b9a2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ. հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր ուղիների վերաբերյալ:Կողմերը կշարունակեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա:Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36761281_50:0:650:450_1920x0_80_0_0_9bca1e6dbb5e7eed6b20898aaf5e29dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, ադրբեջան
մհեր գրիգորյան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, ադրբեջան
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները
00:27 04.06.2022 (Թարմացված է: 09:46 04.06.2022) Կողմերը կշարունակեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ.
հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր ուղիների վերաբերյալ:
Կողմերը կշարունակեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։