https://arm.sputniknews.ru/20220604/erevanum-bakhumneri-hetevanqvov-tuzhatsneric-50y-durs-en-grvel-bkneric-an-42824489.html
Երևանում բախումների հետևանքով տուժածներից 50–ը դուրս են գրվել ԲԿ–ներից. ԱՆ
Երևանում բախումների հետևանքով տուժածներից 50–ը դուրս են գրվել ԲԿ–ներից. ԱՆ
Sputnik Արմենիա
Տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T09:39+0400
2022-06-04T09:39+0400
2022-06-04T14:54+0400
հհ առողջապահության նախարարություն
բախումներ
տուժածներ
դիմադրություն շարժում
ընդդիմություն
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42817040_0:0:1600:900_1920x0_80_0_0_65127c54b4278bad30241278319f4b05.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3–ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3–ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42817040_200:0:1400:900_1920x0_80_0_0_2888c0995fe548eb63e264241181e15c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, բախումներ, տուժածներ, դիմադրություն շարժում, ընդդիմություն, ոստիկան
հհ առողջապահության նախարարություն, բախումներ, տուժածներ, դիմադրություն շարժում, ընդդիմություն, ոստիկան
Երևանում բախումների հետևանքով տուժածներից 50–ը դուրս են գրվել ԲԿ–ներից. ԱՆ
09:39 04.06.2022 (Թարմացված է: 14:54 04.06.2022) Տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3–ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3–ին,
բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։