00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարների դեմ հատուկ միջոցի կիրառումը պետք է անաչառ քննարկման առարկա դառնա. ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ օրենսդրության համաձայն` ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում երեկ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների դեմ հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա։ Իր ֆեյսբուքյան էջում նման նման հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Ոստիկանության կողմից կիրառված առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցների օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից։
Նա արձանագրում է, որ հատուկ միջոցների կիրառումը պետք է լինի բացառիկ միջոց։ Ավելին՝ ՀՀ օրենսդրության համաձայն` ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այդ մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար։ Բացառություն են այն դեպքերը, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ։
ՄԻՊ–ը նշել է, որ պաշտպանի արագ արձագանման խմբերը ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում։
Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն` մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցրած լինելու պայմաններում։
Գրիգորյանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։
Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։
Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչների կողմից։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0