https://arm.sputniknews.ru/20220604/ajs-lrutjuny-tsajrahegh-tarorinak-e-pastabany-mijazgajin-karujcneri-masin-42838919.html
Այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է. փաստաբանը` միջազգային կառույցների մասին
Այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է. փաստաբանը` միջազգային կառույցների մասին
Sputnik Արմենիա
Փաստաբաններից մեկի խոսքով` չնայած բերման ենթարկված քաղաքացիները լուրջ վնասվածքներ ունեին, բայց բոլորին ձերբակալելու որոշում է կայացվել։ 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T15:23+0400
2022-06-04T15:23+0400
2022-06-04T15:47+0400
փաստաբան
ասուլիս
արամ վարդևանյան
ընդդիմություն
իշխանություն
բողոքի ակցիա
երևան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42608863_0:15:1601:915_1920x0_80_0_0_2e3090ecdee51e3c48edbc4cd1bf6ba1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մայիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 9 անձ, որոնցից 4-ն ունեցել են մարմնական լուրջ վնասվածքներ: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ մի քանի փաստաբանների հետ այցելել է ոստիկանության բաժանմունքներ։Եսայանի խոսքով` գիշերը մինչև ժամը 02:30-ն ինքը եղել է ոստիկանության Արաբկիրի վարչությունում։ Ու չնայած բերման ենթարկվածները վիրավոր էին, բոլորի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:«Ես ու իմ կոլեգաները վիճարկել ենք այդ որոշումը։ Հավանաբար, արդյունքները վաղը հայտնի կլինեն»,- ասաց նա:Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ իր հերթին նշեց, որ երեկ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը խնդրահարույց էր, քանի որ հավաքն այլ վայր տեղափոխելու պահանջ չի հնչեցվել։Նրա խոսքով` հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:Կոչուբաևն ընդգծեց, որ միջազգային հանրությունը աչք է փակում կատարվածի վրա։Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42608863_23:0:1446:1067_1920x0_80_0_0_943b4b2724caa2564138e149d16f3d34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, ասուլիս, արամ վարդևանյան, ընդդիմություն, իշխանություն, բողոքի ակցիա, երևան, հիվանդանոց
փաստաբան, ասուլիս, արամ վարդևանյան, ընդդիմություն, իշխանություն, բողոքի ակցիա, երևան, հիվանդանոց
Այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է. փաստաբանը` միջազգային կառույցների մասին
15:23 04.06.2022 (Թարմացված է: 15:47 04.06.2022) Փաստաբաններից մեկի խոսքով` չնայած բերման ենթարկված քաղաքացիները լուրջ վնասվածքներ ունեին, բայց բոլորին ձերբակալելու որոշում է կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մայիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 9 անձ, որոնցից 4-ն ունեցել են մարմնական լուրջ վնասվածքներ: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ մի քանի փաստաբանների հետ այցելել է ոստիկանության բաժանմունքներ։
«Երեքին տեղափոխել էին հիվանդանոց. ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում հնարավոր է` այդ երիտասարդը լուրջ խնդիրներ ունենա, մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր»,- ասաց նա:
Եսայանի խոսքով` գիշերը մինչև ժամը 02:30-ն ինքը եղել է ոստիկանության Արաբկիրի վարչությունում։ Ու չնայած բերման ենթարկվածները վիրավոր էին, բոլորի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
«Ես ու իմ կոլեգաները վիճարկել ենք այդ որոշումը։ Հավանաբար, արդյունքները վաղը հայտնի կլինեն»,- ասաց նա:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ իր հերթին նշեց, որ երեկ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը խնդրահարույց էր, քանի որ հավաքն այլ վայր տեղափոխելու պահանջ չի հնչեցվել։
Նրա խոսքով` հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:
Կոչուբաևն ընդգծեց, որ միջազգային հանրությունը աչք է փակում կատարվածի վրա։
«Ո՞ւր է միջազգային հանրություն կոչվածը։ Ցավոք սրտի` ԵՄ դեսպանությունը, ԵԽ բոլոր կառույցները վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առընթեր մարմինների, որովհետև այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է»,- նշեց Կոչուբաևը:
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին,
բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։