https://arm.sputniknews.ru/20220603/vostikanneri-ughghutjamb-netel-en-shsher-qarer-metaghe-ararkaner-vostikanutjan-parzabanumy-42822231.html
Ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, քարեր, մետաղե առարկաներ. ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, քարեր, մետաղե առարկաներ. ոստիկանության պարզաբանումը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գորոծով հարուցվել է... 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T23:43+0400
2022-06-03T23:43+0400
2022-06-04T00:09+0400
հհ ոստիկանություն
ոստիկան
բողոքի ակցիա
երևան
ընդդիմություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42795318_0:84:1600:984_1920x0_80_0_0_5e350bd7e78fd0f20fff786598aaf03b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գորոծով հարուցվել է քրեական գործ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից և պարզաբանում ներկայացնում։Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Կատարվում է նախաքննություն։Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ «Ֆեյսբուքու»մ հայտնել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել է բերման ենթարկված քաղաքացիներին։ Ըստ նրա` 9 բերման ենթարկվածներից մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք։ Մելիքյանը նշում է, որ վնասվածքները հասցվել են ոչ թե բաժնում, այլ բերման ենթարկելու ընթացքում։ «Երկուսի ատամներն են ջարդված։ Գետնին պառկած վիճակում ոստիկանները ոտքով հարվածել են` վերջին հայհոյանքները տալով։ Մի քաղաքացու ձեռքը չէր շարժվում և աչքն այնպիսի վիճակում էր, որ տա Աստված անդառնալի վնասված չլինի»,- ֆեսբուքյան ուղիղ եթերում նշել է փաստաբանը։Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել տուժած 50 անձինք։Հայտնել ենք, որ ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։Այսօր արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Ժամը 20։00-ին լրացավ ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չի կարող կայանալ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42795318_89:0:1512:1067_1920x0_80_0_0_24108d0a986e8d4c1c2520c3b84e7f3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ոստիկան, բողոքի ակցիա, երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում
հհ ոստիկանություն, ոստիկան, բողոքի ակցիա, երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գորոծով հարուցվել է քրեական գործ,
հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից և պարզաբանում ներկայացնում։
«Ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»,–ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ:
Կատարվում է նախաքննություն։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ «Ֆեյսբուքու»մ հայտնել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել է բերման ենթարկված քաղաքացիներին։ Ըստ նրա` 9 բերման ենթարկվածներից մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք։ Մելիքյանը նշում է, որ վնասվածքները հասցվել են ոչ թե բաժնում, այլ բերման ենթարկելու ընթացքում։
«Երկուսի ատամներն են ջարդված։ Գետնին պառկած վիճակում ոստիկանները ոտքով հարվածել են` վերջին հայհոյանքները տալով։ Մի քաղաքացու ձեռքը չէր շարժվում և աչքն այնպիսի վիճակում էր, որ տա Աստված անդառնալի վնասված չլինի»,- ֆեսբուքյան ուղիղ եթերում նշել է փաստաբանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից
հայտնել էին, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել տուժած 50 անձինք։
Հայտնել ենք, որ ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև
բախումներ եղան։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այսօր արտահերթ
նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Ժամը 20։00-ին լրացավ ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չի կարող կայանալ։