https://arm.sputniknews.ru/20220603/sergej-lavrvovy-hunisi-10-in-kajceli-erevan-42767598.html
Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան
Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային օրակարգը, մի շարք հանդիպումներ կանցկացնի: 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T13:19+0400
2022-06-03T13:19+0400
2022-06-03T13:20+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/05/27435095_0:82:1600:982_1920x0_80_0_0_d7f23aaac665965fedb6be7f4a047c44.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ–ը նախագահում է Հայաստանը։ Նիստի մասնակիցներն ամփոփելու են ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ համագործակցության արդյունքները և անդրադառնալու են հետագա փոխգործակցության հեռանկարին։ Քննարկելու են, թե ինչպես է միջազգային, տարածաշրջանային իրադրությունն ազդում կազմակերպության անդամ պետությունների վրա, խոսելու են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին։Զախարովայի խոսքով ՝ ստորագրվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագիրը (2022-2024 թվականների համար): Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/05/27435095_92:0:1508:1062_1920x0_80_0_0_d15a90e4dc0a275289acc53ad79e5990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով
Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան
13:19 03.06.2022 (Թարմացված է: 13:20 03.06.2022) Ռուսաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային օրակարգը, մի շարք հանդիպումներ կանցկացնի:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Հայաստան կայցելի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին», – այսօրվա ճեպազրույցում ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ–ը նախագահում է
Հայաստանը։ Նիստի մասնակիցներն ամփոփելու են ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ համագործակցության արդյունքները և անդրադառնալու են հետագա փոխգործակցության հեռանկարին։ Քննարկելու են, թե ինչպես է միջազգային, տարածաշրջանային իրադրությունն ազդում կազմակերպության անդամ պետությունների վրա, խոսելու են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին։
Զախարովայի խոսքով ՝ ստորագրվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագիրը (2022-2024 թվականների համար): Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: