00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցները հարվածում են ՌԴ պաշտպանական արտադրությանը. Հայաստանի համար զենք կգտնվի՞

© Sputnik / Asatur YesayantsՀայաստան մատակարարած «Իսկանդերը»
Հայաստան մատակարարած «Իսկանդերը» - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Հայաստան մատակարարած «Իսկանդերը». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ռազմարդյունաբերական համալիրների նկատմամբ կիրառած պատժամիջոցները չէին կարող չմտահոգել Մոսկվայի դաշնակիցներին։ Այս տեսանկյունից Ռուսաստանի կողմից ռազմական արտադրանքի հետագա մատակարարումների ճակատագիրը մտահոգություն է առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն այլ ոլորտների հետ մեկտեղ ընդգրկել են նաև ռազմարդյունաբերական համալիրը։ Ավելին` ՌԱՀ ձեռնարկություններն առաջիններից մեկն են հայտնվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։ Այդ պատժամիջոցների հետևանքով ՌԴ պաշտպանական արտադրության ոլորտը դժվարություններ ունեցավ ինքնաթիռների և ուղղաթիռների համար նախատեսված շարժիչների, ինչպես նաև զինտեխնիկայի (կրկին ինքնաթիռների, տանկերի, նավերի և այլն) համար նախատեսված էլեկտրոնային միջուկների արտադրության հետ։
Այն դաշնակիցների համար, որոնք Ռուսաստանին դիտարկում են որպես սեփական զինանոցի համալրման հիմնական աղբյուր, Մոսկվայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները բավական տհաճ նորություն են։ Չէ՞ որ սեփական կարիքները բավարարելու խնդրից զատ, որն անընդհատ աճում է Ուկրաինայի դեպքերի համապատկերում, սպառազինության պակասը կարող է ազդել նաև այլ երկրներ պաշտպանական արտադրանքի մատակարարման ժամկետների վրա։ Հայաստանն այն դաշնակիցներից է, որը Ռուսաստանից զենք և զինտեխնիկա է ձեռք բերում ինչպես ՀԱՊԿ գծով, այնպես էլ երկկողմ պայմանագրերի շրջանակում։ Ինչպես կազդի ներկայիս իրավիճակը Հայաստան զենքի և զինտեխնիկայի մատակարարումների վրա` Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում են փորձագետները։
Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը կարծում է, որ անկախ օբյեկտիվ դժվարություններից` Հայաստանը Ռուսաստանի համար այնպիսի նշանակություն ու դեր ունի, որ զենքի և ողջ անհրաժեշտ ռազմական արտադրանքի մատակարարումները կշարունակվեն։ Նրա խոսքով` Ռուսաստանին արգելափակելու, մի շարք միջազգային ձևաչափերից նրան արտաքսելու զանգվածային արշավն անկասկած կանդրադառնա նաև ռազմատեխնիկական համագործակցության համակարգի վրա։

«Ռուսաստանն ի վերջո դուրս կմղվի սպառազինության միջազգային որոշ շուկաներից և չի կարողանա ապահովել այն 15 մլրդ դոլարը, որը վերջին տարիների ընթացքում նրան բերում էր ՌԱՀ-ը։ Մյուս գործոնը կապված է ռազմական հատուկ գործողությունների ձգձգման հետ։ Կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ կան, և Ռուսաստանը ստիպված կլինի լրացնել այդ բացը, ինչը կանդրադառնա այլ երկրներ, այդ թվում դաշնակիցներին զենքի մատակարարումների վրա։ Բացի այդ, գները կբարձրանան, կլինեն ուշացումներ մատակարարման ժամկետների առումով»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը։

Միևնույն ժամանակ, կենտրոնի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի դաշնակիցները երկու տեսակի են։ Առաջինը` Բելառուսն ու Հայաստանն են, երկրորդը` մնացած բոլոր դաշնակիցները։ Ռուսաստանը բավական լարված հարաբերություններ ունի ՆԱՏՕ–ի հետ, իսկ Բելառուսը արևմտյան առաջավոր բաստիոն է, հենց այդ պատճառով Մոսկվան չի հրաժարվի Մինսկին զենք մատակարարելուց, այդ թվում նաև սեփական կարիքների հաշվին։
«Ռուսաստանն ավելի շուտ որևէ բան իրենից կկտրի, սակայն առաջին էշելոնի երկրներին սպառազինությամբ, պահեստային մասերով և մնացածով կապահովի։ Իսկ Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի հարավում, ընդ որում, նրա դերը մեծանում է նաև տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացման համապատկերում»,- ասում է Պուխովը։
Ժամանակակից սպառազինության մասնաբաժինը ռուսական բանակում գերազանցում է 70%–ը. Շոյգու
Այն, որ Հարավային Կովկասում Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է Ռուսաստանի հետ միասին ռազմական ճնշում գործադրել Թուրքիայի վրա, նրան Մոսկվայի համար անգին դաշնակից է դարձնում։ Այդ է պատճառը, որ փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը չի մերժի նաև Հայաստանին անհրաժեշտ զենքի մատակարարման, նրա բանակի ուժեղացման հարցում։ Գուցե դա տեղի չունենա այնքան արագ, որքան կցանկանար հայկական կողմը։ Ամեն դեպքում, Հայաստանն ու Ռուսաստանը «դատապարտված» են ռազմական համագործակցության։
ՀՀ ԶՈւ հետագա վերազինման հարցում ոչ այնքան լավատեսորեն է տրամադրված Razm.info ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքով` խնդիրը ոչ այնքան պատժամիջոցների պայմաններում այլ երկրների զենքով անխափան ապահովելու Ռուսաստանի կարողության մեջ է, որքան Հայաստանի ղեկավարության. նախևառաջ պետք է հասկանալ, թե արդյոք ՀՀ իշխանություններն իսկապես ցանկություն ունե՞ն բանակ կառուցելու։

«Անկեղծ ասած, համոզված չեմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում բանակի վերազինման, զինանոցը համալրելու ուղղությամբ։ Համենայնդեպս, մենք նոր պայմանագրերի ստորագրում, մատակարարումներ չենք տեսնում, միայն խոսում են այդ մասին։ Ի՛նչ է թաքնված այդ զրույցների հետևում, ասել չեմ կարող, բայց կարծում եմ, որ մեր կողմից ոչինչ չի արվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։

Փորձագետը մեկ այլ կարևոր գործոն է համարում ՌԴ հատուկ գործողությունները։ Ուկրաինայում Ռուսաստանը ռուսական սպառազինության, տեխնիկայի, հրթիռների, արկերի, ռումբերի և այլ զինամթերքի հսկայական ծավալներ է կիրառում։ Վրթանեսյանը նշում է, որ ռուսական ողջ ռազմական արդյունաբերությունն այսօր աշխատում է Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների համար պահուստները համալրելու ուղղությամբ։ Դա հաշվի առնելով` նա չի կարծում, որ մոտ ապագայում Մոսկվան արտաքին շուկաներ սպասարկի։ Տեսականորեն կարելի է ենթադրել, որ Հայաստանի համար բացառություն կարվի` հաշվի առնելով, որ այն, նախ, ռազմավարական դաշնակից է, երկրորդ` նրա պահանջարկն այդքան էլ մեծ չէ ՌԴ հսկայական ՌԱՀ-ի համար։ Այնուամենայնիվ, տեղեկատվության պակասը թույլ չի տալիս առարկայական կանխատեսումներ անել։
Պետք է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան զենքի էական մատակարարումների վերաբերյալ տեղեկություններ չեն եղել, բացառությամբ այս տարվա հունվարին ժամանակակից ուղղաթիռների խմբաքանակի փոխանցման մասին լուրերի։ Այդուհանդերձ, դեռ ապրիլին ՊՆ-ն, ի պատասխան մեր հարցման, հայտարարեց, որ ռազմական մատակարարումները ստորագրված պայմանագրերի հիման վրա իրականացվում են։
Ռուսական «Սոլնցեպյոկը». ինչ պետք է իմանալ ՌԴ-ի ամենածանր ոչ միջուկային զենքի մասին
Սովորաբար մեր «ամեն ինչ ասող» ղեկավարությունը, որը մինչև 44-օրյան հայտնում էր նույնիսկ զինվորների սննդակարգում կատարվող փոփոխությունների մասին, հիմա համառորեն լռություն է պահպանում։ Ինչպես պարզվեց, իշխանությունները կարծում են, որ իրենք նախկինում սխալ էին գործում` ամեն ինչի մասին իրազեկելով։ Այսպես օրինակ` 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ներին տված իր առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի լրագրողի հարցի, հայտարարեց, որ անցյալի իր սխալները չի կրկնի և զինված ուժերի հետ կապված որևէ հարց հրապարակայնորեն չի քննարկի։
Սակայն մեկ բան ակնհայտ է, որ ընդհանուր իրավիճակը բանակում և, մասնավորապես` գլխավոր շտաբի պետի` մինչ օրս թափուր մնացած պաշտոնը, մի շարք հարցեր են ծնում։ Այդ թվում՝ սպառազինության մասով։
Լրահոս
0