https://arm.sputniknews.ru/20220603/npastaru-yntaniqneri-tivy-nakhvord-tari-10-000-vov-nvazel-e-nakharar-42761107.html
Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար
Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք։ 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T11:01+0400
2022-06-03T11:01+0400
2022-06-03T11:02+0400
հայաստան
նպաստ
նարեկ մկրտչյան
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40901108_0:0:1600:901_1920x0_80_0_0_2d68e2cc4a127c2008139bcbbf1934e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Օբյեկտիվ վարչարարության արդյունքում 2021-ին շուրջ 10 000-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։«Նախորդ տարի անապահով սոցիալական խմբերի անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության համար պետբյուջեից ծախսվել է 78.3 միլիարդ դրամ, որից 30.4 միլիարդ դրամն ուղղվել է նպաստներին։ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք, այժմ 1400 ընտանիք է անկանխիկ եղանակով նպաստ ստանում։ Սակայն 83 000 ընտանիք ունենք, որ անկանխիկ չեն ստանում նպաստները»,–ասաց Մկրտչյանը։Ի դեպ, նպաստների միջին ամսական չափը 31 200 դրամ է։Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքըԲացի այդ, առանձին կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրված պարգևավճարների և պատվովճարների համար պետբյուջեից հատկացվել է 11.1 միլիարդ դրամ։ Նախարարը հայտնեց, որ ծրագրի շահառուները եղել են զինծառայողները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցողները, զոհվածների ծնողները և այլն։Ինչ վերաբերում է ավանդների փոխհատուցմանը, ապա Մկրտչյանը հայտնեց, որ մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց 1.2 միլիարդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Փոխհատուցումը ստացել են մինչև 1938-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Մկրտչյանի խոսքով` հիմա քննարկման փուլում է մինչև 1940 թվականին ծնվածներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40901108_209:0:1600:1043_1920x0_80_0_0_229769411f0740cd8ee099904ee5814e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նպաստ, նարեկ մկրտչյան, փոխհատուցում
հայաստան, նպաստ, նարեկ մկրտչյան, փոխհատուցում
Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար
11:01 03.06.2022 (Թարմացված է: 11:02 03.06.2022) Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Օբյեկտիվ վարչարարության արդյունքում 2021-ին շուրջ 10 000-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Նախորդ տարի անապահով սոցիալական խմբերի անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության համար պետբյուջեից ծախսվել է 78.3 միլիարդ դրամ, որից 30.4 միլիարդ դրամն ուղղվել է նպաստներին։ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք, այժմ 1400 ընտանիք է անկանխիկ եղանակով նպաստ ստանում։ Սակայն 83 000 ընտանիք ունենք, որ անկանխիկ չեն ստանում նպաստները»,–ասաց Մկրտչյանը։
Ի դեպ, նպաստների միջին ամսական չափը 31 200 դրամ է։
Բացի այդ, առանձին կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրված պարգևավճարների և պատվովճարների համար պետբյուջեից հատկացվել է 11.1 միլիարդ դրամ։ Նախարարը հայտնեց, որ ծրագրի շահառուները եղել են զինծառայողները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցողները, զոհվածների ծնողները և այլն։
Ինչ վերաբերում է ավանդների փոխհատուցմանը, ապա Մկրտչյանը հայտնեց, որ մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց 1.2 միլիարդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Փոխհատուցումը ստացել են մինչև 1938-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Մկրտչյանի խոսքով` հիմա քննարկման փուլում է մինչև 1940 թվականին ծնվածներին փոխհատուցում տրամադրելու հարցը։