https://arm.sputniknews.ru/20220603/mardik-aprum-en-tnaknerum-sakajn-chunen-anotevani-kargavitshak-shiraki-marzpet-42789858.html
Մարդիկ ապրում են տնակներում, սակայն չունեն անօթևանի կարգավիճակ. Շիրակի մարզպետ
Մարդիկ ապրում են տնակներում, սակայն չունեն անօթևանի կարգավիճակ. Շիրակի մարզպետ
Sputnik Արմենիա
Բաղդասարյանը կարծում է, որ տնակներում ապրողների համար սոցիալական բնակարանների տրամաբանության շրջանակում պետք է լինի նոր ծրագիրը։ 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T16:59+0400
2022-06-03T16:59+0400
2022-06-03T18:39+0400
գյումրի
տնակ
անօթևան
մարզպետ
շիրակի մարզ
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35280156_0:84:1600:984_1920x0_80_0_0_acec6ab6c8eed6b33c055cdaa8ba1e7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Գյումրիում 2679 տնակային հասցե կա, որը, ցավոք, չի նշանակում, որ նույն թվով անօթևանի կարգավիճակ ունեցող մարդիկ կան։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։Նրա խոսքով` 2019-ից կառավարությունը որոշում ընդունեց, որով այլևս տնակային հասցեներում գրանցում չէր իրականացվում։ Իսկ տնակների քանդման ակտը պարտադիր պայման չի եղել։Այժմ, ըստ մարզպետի, քաղաքաշինության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի հստակեցնեն տնակների ցանկը և հնարավորություն ունենան կառավարության կողմից մեկ այլ ծրագիր իրականացնելու։ Բաղդասարյանը կարծում է, որ պետք է սոցիալական բնակարանների տրամաբանության շրջանակում լինի նոր ծրագիրը, քանի որ պետությունը փաստացի շատ քիչ թվով քաղաքացիների նկատմամբ բնակարան տրամադրելու պարտավորություններ ունի։
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35280156_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6ecf62afadafc7eef354c4435442daae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, տնակ, անօթևան, մարզպետ, շիրակի մարզ, նազելի բաղդասարյան
գյումրի, տնակ, անօթևան, մարզպետ, շիրակի մարզ, նազելի բաղդասարյան
Մարդիկ ապրում են տնակներում, սակայն չունեն անօթևանի կարգավիճակ. Շիրակի մարզպետ
16:59 03.06.2022 (Թարմացված է: 18:39 03.06.2022) Բաղդասարյանը կարծում է, որ տնակներում ապրողների համար սոցիալական բնակարանների տրամաբանության շրջանակում պետք է լինի նոր ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Գյումրիում 2679 տնակային հասցե կա, որը, ցավոք, չի նշանակում, որ նույն թվով անօթևանի կարգավիճակ ունեցող մարդիկ կան։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ապրում են տնակներում, սակայն չունեն անօթևանի կարգավիճակ։ Այժմ վարչապետի հանձնարարականով տնակների հաշվառում է իրականացվում։ Ունենք խնդիր, երբ մարդիկ բնակարան են ստացել, դա վաճառել են ու կրկին տնակ են վերադարձել։ Բացի այդ, ունենք նաև ընտանիքի ընդլայնում, ինչի արդյունքում մարդկանց մի մասը հետ է վերադարձել ստացած բնակարանից և տնակներում է բնակվում կրկին»,–ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` 2019-ից կառավարությունը որոշում ընդունեց, որով այլևս տնակային հասցեներում գրանցում չէր իրականացվում։ Իսկ տնակների քանդման ակտը պարտադիր պայման չի եղել։
Այժմ, ըստ մարզպետի, քաղաքաշինության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի հստակեցնեն տնակների ցանկը և հնարավորություն ունենան կառավարության կողմից մեկ այլ ծրագիր իրականացնելու։ Բաղդասարյանը կարծում է, որ պետք է սոցիալական բնակարանների տրամաբանության շրջանակում լինի նոր ծրագիրը, քանի որ պետությունը փաստացի շատ քիչ թվով քաղաքացիների նկատմամբ բնակարան տրամադրելու պարտավորություններ ունի։