00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետն ու նախագահն ընդունել են ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Զուրաբ Պոլոլիկաշվիլին
Նիկոլ Փաշինյանն ու Զուրաբ Պոլոլիկաշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Նիկոլ Փաշինյանն ու Զուրաբ Պոլոլիկաշվիլին
Բաժանորդագրվել
Երկու հանդիպումների ընթացքում էլ խոսվել է համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Փաշինյանը հանդիպման ընթացքում կարևորել է Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչը, նրա խոսքով, ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմն էլ հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանը Զուրաբ Պոլոլիկաշվիլիիի հետ հանդիպմանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունների կայուն զարգացման մասին: Նա ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:
Երկու հանդիպումների ընթացքում էլ մտքեր են փոխանակվել զբոսաշրջության ոլորտում համավարակի պատճառով ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:
Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացման, նաև կանանց ձեռներեցության հզորացման նախաձեռնությունները:
ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության` նստաշրջանը Երևանում անցկացնելու որոշումը, արդյունավետ է գնահատել նստաշրջանի աշխատանքները: Նա ուրախալի է համարել Հայաստանում զբոսաշրջության վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Լրահոս
0