00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ արժանապատվությունը ոտնատակ է արվելու․ իրավապաշտպանը՝ Ստրասբուրգի հանդիպման մասին

Հայ-ադրբեջանական շփումներ այսուհետ ավելի շատ են լինելու․ իրավապաշտպան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպմանը, որը նախատեսված է Ստրաբուրգում։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Ստրասբուրգում հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպմանը հայկական կողմից հատուկ մարդիկ են ընտրվելու, և հերթական անգամ ոտնահարվելու է Հայաստանի արժանապատվությունը։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի եթերում։

«Հայկական կողմից լինելու են այնպիսի դեմքեր, ինչպիսիք այսօրվա պատգամավորներն են, հատկապես բարձրագույն կրթություն չստացած այն պատգամավորը, որն ասում էր՝ Արցախն Ադրբեջանի մաս է»,- ասաց նա։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ դեմ չէր լինի այդպիսի հանդիպմանը, եթե հայկական կողմից հայոց պատմությունը, Արցախյան հարցի ու պատերազմների պատմությունն իմացող, արժանապատիվ երիտասարդներ մասնակցեին, սակայն, նրա համոզմամբ՝ Ստրասբուրգ ուղարկվելու են երիտասարդներ, որոնք ուրախ ժպիտով ընդունելու են ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները՝ հանուն «խաղաղության»։
«Պարզ է՝ ինչպիսին Հայաստանի քաղաքականությունն է, այդպես էլ ընտրություն է կատարվելու։ Հայ երիտասարդներին շատ ջերմ կընդունեն, այդ թվում՝ գերմանացի ու ֆրանսիացի երիտասարդները, բայց ներքուստ հայկական պատվիրակությունն ամենախորն արհամարհանքի կարժանանա»,- նշեց Իշխանյանը։
Նրա խոսքով` 90-ականներից ընդհուպ մինչև 2020թ-ի․ 44-օրյա պատերազմը հայ-ադրբեջանական շփումներ շատ են եղել, այդ թվում՝ ՀԿ-ների ու երիտասարդների մասնակցությամբ, հետևաբար, այս հանդիպումն ինքնին և՛ նորություն է, և՛ նորություն չէ։ Սակայն հիմա, երբ պատերազմից հետո լարվածությունն ավելի է սրվել, նման հանդիպում կազմակերպելու պատճառն անհասկանալի է, ու սա մի շարք հարցեր է առաջացնում։
«Ինչո՞ւ ենք այս մասին մենք կրկին տեղեկանում ադրբեջանական և ոչ հայկական կողմից։ Մյուս կողմից՝ հայկական դպրոցում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշով միջոցառում են անում, մինչդեռ Ադրբեջանում հակահայկական հռետորաբանությունը, այդ թվում՝ երեխաների մակարդակով, պատերազմից հետո չի փոխվել, մեր գերիներին դեռ չեն վերադարձրել, բայց պարզվում է՝ վարչապետ կոչեցյալը համաձայնել է այդ հանդիպմանը»,- մեկնաբանեց Իշխանյանը։
Վերհիշելով նախկինում տեղի ունեցած շփումները, որոնց ինքն էլ հրավիրված է եղել` Իշխանյանն օրինակ բերեց այն պայմանները, որոնց բացակայության դեպքում միայն կարելի էր այս հանդիպումներին եթե ոչ բացասական, ապա գոնե չեզոք վերաբերվել։
«Այդ բոլոր միջոցառումները ֆինանսավորվել են Արևմուտքի կողմից, և ենթադրում եմ, որ այդ հանդիպումներում հիմնական պայման կար` հայկական կողմը, բացի ինձնից, երբևէ չէր հակադարձում ադրբեջանական հարցադրումներին, իսկ ադրբեջանական կողմում բոլորը հստակ առաջ էին տանում իրենց պետական քաղաքական շահը։ Ոչ մի ադրբեջանցի, նույնիսկ վտարանդի, երբևէ չի խոսել Արցախի անկախ լինելու մասին»,- նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանը համոզված է, որ հանդիպումներն այսուհետ ավելի շատ են լինելու, և Հայաստանից էլ մասնակցել ցանկացողներն են շատ լինելու։
«Մասնակցելու են հատկապես իրենց քաղհասարակություն կոչող կոլաբորացիոնիստները, որոնք ամեն գնով պաշտպանում են պարտություն կրած իշխանություններին»,- հավելեց նա։
Արցախի հարցն ու Տեր–Պետրոսյանի հրաժարականը. Խաչատուրովը պատմեց` ինչ է եղել 24 տարի առաջ
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում նախատեսված է հայ և ադրբեջանցի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանդիպումը։ Նման հայտարարություն այսօր արել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։ Նրա խոսքով, «այդ նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպմանը»։
Լրահոս
0