https://arm.sputniknews.ru/20220603/hajastanum-tesla-elektramvobilneri-srah-e-bacvel-42802229.html
Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել
Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել
Sputnik Արմենիա
«Tesla Energy» ընկերությունը կարևոր քայլ է արել Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկայի զարգացման ու հայտնի ապրանքանիշի հանրահռչակման ուղղությամբ: 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T19:10+0400
2022-06-03T19:10+0400
2022-06-06T17:27+0400
tesla
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42780778_0:0:1600:901_1920x0_80_0_0_79528e5150efd80fb6fb7d0b55412cd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել։ 2022 թվականին հիմնադրված «Tesla Energy» ընկերությունը զբաղվելու է ավտոսիրահարների հիացմունքին արժանացած ապրանքանիշի ներմուծմամբ, վաճառքով ու սպասարկմամբ:Սրահը բացվել է հայկական «SOLARA» ընկերության և ամերիկյան «LA SOLARA GROUP» ընկերության համատեղ ջանքերով և գտնվում է Արագածոտնի մարզի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Երևան-Աշտարակ մայրուղու 17 կմ-ին:«SOLARA»-ն Հայաստանում հայտնի ապրանքանիշ է, արևային էներգիայի կիրառման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, որը մասնավոր, կոմերցիոն և արտադրական նշանակության արևային կայաններ է նախագծում ու տեղադրում:Բայց վերադառնանք սրահին... Այստեղ ներկայացված են «Tesla» ապրանքանիշի բոլոր մոդելները, գործում է սպասարկման կենտրոն, տեղադրված են բազմաթիվ լիցքավորման կայաններ։ Սրահը զբաղվում է ինչպես նոր, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների վաճառքով, և կարևորը` դրանց համար գործում է 2 տարվա կամ 50 հազար կիլոմետր վազքի երաշխիքային սպասարկում:Եվ մինչ փորձառու մասնագետները զբաղվում են տեխնիկական սպասարկմամբ, ավտոմեքենայի տերըկարող է ժամանակ անցկացնել«SOLA» սրճարանում, որտեղ նրան էկոմթերքի հարուստ տեսականի կառաջարկվի։Բնապահպանական նորմերին համապատասխանությունը «Tesla»-ի գլխավոր առանձնահատկություններից է, այցեքարտը։ Այս մասին ասում է նաև «SOLARA» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը։«Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը զուգահեռ մենք, ըստ էության, Հայաստանում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածմանը նպաստող գործընթաց ենք նախաձեռնել։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր ձգտումները, նպատակներն ու երազանքներն իրականացել են։ Համաշխարհային հայտնի ապրանքանիշներից մեկի ավտոսրահն արդեն իրականություն է։ Մենք ավելի մատչելի դարձրինք «Tesla» մեքենաները մեր երկրում», - ասաց նա լրագրողներին ավտոսրահի բացման ժամանակ։Նա վստահ է, որ համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների նորարարություններն ու դրանց կիրառումը կարևոր ներդրում կունենան Հայաստանի տնտեսական զարգացման և տնտեսական կայունության գործում:Ի դեպ, տնտեսության մասին։ Սրահը վճարման տարբեր սխեմաներ է առաջարկում գնորդներին։ Էլեկտրական մեքենայի սիրահարները կարող են դրանք ձեռք բերել՝ «չվնասելով» սեփական բյուջեն: Կանխիկ գործարքներից բացի, հաճախորդները փուլային վճարման, նախնական պատվերի և, իհարկե, լիզինգի հնարավորություն ունեն։ Լիզինգը սպասարկում է «ACBABank»-ը։ «ACBA Leasing»-ի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ ընկերության ծառայություններն ուղղված են «կանաչ», վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:«Վերջին տարիներին «ACBA Leasing»-ը մեծ աշխատանք է արել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրամոբիլների շուկայի զարգացմանը։ Մենք հարյուրավոր էլեկտրամոբիլների գնում ենք ֆինանսավորել։ Այժմ «Tesla Energy»-ի հետ «Tesla»-ի արտադրանքի գնման ֆինանսավորման բացառիկ պայմաններ ենք տրամադրում», - ասաց ընկերության ղեկավարը։Նա ընդգծեց, որ «ACBA Leasing»-ը կֆինանսավորի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Իրավաբանական անձանց համար վարձակալության պայմանները հետևյալն են՝ տարեկան 2% եվրոյով լիզինգի դեպքում, 9,9%՝ դրամի դեպքում: Ֆիզիկական անձանց համար տոկոսադրույքը սկսվում է 11,5%-ից:Նյութը թողարկված է կոմերցիոն հիմունքներով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Открытие автосалона Tesla в Армении
Sputnik Արմենիա
Открытие автосалона Tesla в Армении
2022-06-03T19:10+0400
true
PT1M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/03/42780778_112:0:1535:1067_1920x0_80_0_0_ca164281ddfdd2594c2849c6b2bedfc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
tesla, ավտոմեքենա
Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել
19:10 03.06.2022 (Թարմացված է: 17:27 06.06.2022) Ընկերությունների նորություններ
«Tesla Energy» ընկերությունը կարևոր քայլ է արել Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկայի զարգացման ու հայտնի ապրանքանիշի հանրահռչակման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել։ 2022 թվականին հիմնադրված «Tesla Energy» ընկերությունը զբաղվելու է ավտոսիրահարների հիացմունքին արժանացած ապրանքանիշի ներմուծմամբ, վաճառքով ու սպասարկմամբ:
Սրահը բացվել է հայկական «SOLARA» ընկերության և ամերիկյան «LA SOLARA GROUP» ընկերության համատեղ ջանքերով և գտնվում է Արագածոտնի մարզի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Երևան-Աշտարակ մայրուղու 17 կմ-ին:
«SOLARA»-ն Հայաստանում հայտնի ապրանքանիշ է, արևային էներգիայի կիրառման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, որը մասնավոր, կոմերցիոն և արտադրական նշանակության արևային կայաններ է նախագծում ու տեղադրում:
Բայց վերադառնանք սրահին... Այստեղ ներկայացված են «Tesla» ապրանքանիշի բոլոր մոդելները, գործում է սպասարկման կենտրոն, տեղադրված են բազմաթիվ լիցքավորման կայաններ։ Սրահը զբաղվում է ինչպես նոր, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների վաճառքով, և կարևորը` դրանց համար գործում է 2 տարվա կամ 50 հազար կիլոմետր վազքի երաշխիքային սպասարկում:
Եվ մինչ փորձառու մասնագետները զբաղվում են տեխնիկական սպասարկմամբ, ավտոմեքենայի տերըկարող է ժամանակ անցկացնել«SOLA» սրճարանում, որտեղ նրան էկոմթերքի հարուստ տեսականի կառաջարկվի։
Բնապահպանական նորմերին համապատասխանությունը «Tesla»-ի գլխավոր առանձնահատկություններից է, այցեքարտը։ Այս մասին ասում է նաև «SOLARA» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը։
«Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը զուգահեռ մենք, ըստ էության, Հայաստանում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածմանը նպաստող գործընթաց ենք նախաձեռնել։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր ձգտումները, նպատակներն ու երազանքներն իրականացել են։ Համաշխարհային հայտնի ապրանքանիշներից մեկի ավտոսրահն արդեն իրականություն է։ Մենք ավելի մատչելի դարձրինք «Tesla» մեքենաները մեր երկրում», - ասաց նա լրագրողներին ավտոսրահի բացման ժամանակ։
Նա վստահ է, որ համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների նորարարություններն ու դրանց կիրառումը կարևոր ներդրում կունենան Հայաստանի տնտեսական զարգացման և տնտեսական կայունության գործում:
Ի դեպ, տնտեսության մասին։ Սրահը վճարման տարբեր սխեմաներ է առաջարկում գնորդներին։ Էլեկտրական մեքենայի սիրահարները կարող են դրանք ձեռք բերել՝ «չվնասելով» սեփական բյուջեն: Կանխիկ գործարքներից բացի, հաճախորդները փուլային վճարման, նախնական պատվերի և, իհարկե, լիզինգի հնարավորություն ունեն։ Լիզինգը սպասարկում է «ACBABank»-ը։ «ACBA Leasing»-ի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ ընկերության ծառայություններն ուղղված են «կանաչ», վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:
«Վերջին տարիներին «ACBA Leasing»-ը մեծ աշխատանք է արել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրամոբիլների շուկայի զարգացմանը։ Մենք հարյուրավոր էլեկտրամոբիլների գնում ենք ֆինանսավորել։ Այժմ «Tesla Energy»-ի հետ «Tesla»-ի արտադրանքի գնման ֆինանսավորման բացառիկ պայմաններ ենք տրամադրում», - ասաց ընկերության ղեկավարը։
Նա ընդգծեց, որ «ACBA Leasing»-ը կֆինանսավորի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Իրավաբանական անձանց համար վարձակալության պայմանները հետևյալն են՝ տարեկան 2% եվրոյով լիզինգի դեպքում, 9,9%՝ դրամի դեպքում: Ֆիզիկական անձանց համար տոկոսադրույքը սկսվում է 11,5%-ից:
Նյութը թողարկված է կոմերցիոն հիմունքներով