https://arm.sputniknews.ru/20220603/em-n-hraparakel-e-rd-i-dem-patzhamijvocneri-vecervord-cucakum-hajtnvats-andzanc-anunnery-42804254.html
ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ ցուցակում հայտնված անձանց անունները
ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ ցուցակում հայտնված անձանց անունները
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հրապարակվել է պաշտոնական ամսագրում: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը ցուցակում չկա, թեև Պատրիարք Կիրիլին ուզում էին... 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T18:34+0400
2022-06-03T18:34+0400
2022-06-03T19:00+0400
եվրամիություն
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1103/01/11030187_0:0:3163:1779_1920x0_80_0_0_85a7e0c90c7db505c99749c90cad7a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի -Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի (նա արդեն որոշել է հեռանալ «Յանդեքսի» բոլոր պաշտոններից - խմբ), «Ռոսկոմնադզորի» ղեկավար Անդրեյ Լիպովի, «Անկախ նավթագազային ընկերության» սեփականատեր Էդուարդ Խույդանատովի ու գործարար Եվգենի Պրիգոժինի որդու՝ Պավելի դեմ։Բրյուսելն իր որոշումը բացատրում է երկրի ղեկավարության կամ զինված ուժերի հետ նրանց ուղղակի կամ անուղղակի կապերով։Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անունը չի ընդգրկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մեջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի սև ցուցակում պատրիարք Կիրիլի բացակայությունը որակել է փոխզիջումների վրա հիմնված արտաքին քաղաքականության դրսևորում:Անհատական պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ում մասնակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարմանը», ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից:Այսպիսով, Ուկրաինայի իրադրության հետ կապված պատժամիջոցներն այժմ տարածվում են 1 158 ֆիզիկական անձանց և 98 կազմակերպությունների վրա:Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, որն օգտագործվում է պետական պարտքի գծով գործողություններում:ԵՄ-ի սև ցուցակում են հայտնվել նաև «Օբորոնէներգո», «Վոենտելեկոմ», «Վոենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Ռեմդիզել», ՈւԱԶ ԲԸ-ները:Ղազախստանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չի միանում. դեսպանՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1103/01/11030187_314:0:3045:2048_1920x0_80_0_0_ae975505af448c74dfe68c2deeb14794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ ցուցակում հայտնված անձանց անունները
18:34 03.06.2022 (Թարմացված է: 19:00 03.06.2022) Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հրապարակվել է պաշտոնական ամսագրում: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը ցուցակում չկա, թեև Պատրիարք Կիրիլին ուզում էին ներառել:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի -Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի (նա արդեն որոշել է հեռանալ «Յանդեքսի» բոլոր պաշտոններից - խմբ), «Ռոսկոմնադզորի» ղեկավար Անդրեյ Լիպովի, «Անկախ նավթագազային ընկերության» սեփականատեր Էդուարդ Խույդանատովի ու գործարար Եվգենի Պրիգոժինի որդու՝ Պավելի դեմ։
ԵՄ խորհրդի հայտարարությունից բխում է, որ Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում ավելացվել են 65 ֆիզիկական անձինք ու 18 կազմակերպություններ։ Դրա մեջ են հայտնվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, որդին՝ Նիկոլայը, ու դուստրը՝ Ելիզավետան։ Պատժամիջոցների տակ են նույնիսկ ՌԻԱ Նովոստիի սյունակագիրներ Պյոտր Ակոպովը, Վիկտորյա Նիկիֆորովան ու Տիմոֆեյ Սերգեյցևը։
Բրյուսելն իր որոշումը բացատրում է երկրի ղեկավարության կամ զինված ուժերի հետ նրանց ուղղակի կամ անուղղակի կապերով։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անունը չի ընդգրկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մեջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի սև ցուցակում պատրիարք Կիրիլի բացակայությունը որակել է փոխզիջումների վրա հիմնված արտաքին քաղաքականության դրսևորում:
Անհատական պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ում մասնակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարմանը», ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից:
Այսպիսով, Ուկրաինայի իրադրության հետ կապված պատժամիջոցներն այժմ տարածվում են 1 158 ֆիզիկական անձանց և 98 կազմակերպությունների վրա:
Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, որն օգտագործվում է պետական պարտքի գծով գործողություններում:
ԵՄ-ի սև ցուցակում են հայտնվել նաև «Օբորոնէներգո», «Վոենտելեկոմ», «Վոենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Ռեմդիզել», ՈւԱԶ ԲԸ-ները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։